▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախուրյանի ջրանցքում 18-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել. նա վաղը պետք է բանակ զորակոչվեր

 

Երեկ՝ հուլիսի 24-ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երեկոյան կողմ Թալինի հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա երիտասարդի դի:

Պարզվել է, որ նա մահացել է ջրահեղձ լինելու հետևանքով։

 

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Արագածավան գյուղում ապրող իր ընկերների հետ մտել է իրենց գյուղով անցնող Ախուրյանի ջրանցքը։ Որոշ ժամանակ լողալուց հետո հոսքը երիտասարդին մի քանի հարյուր մետր քշել է։

Նրա ընկերներն ու այլ քաղաքացիներ վրա են հասել, մեծ դժվարությամբ երիտասարդին հանել ջրանցքից։

Երիտասարդին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզել են, որ նա մահացած է։ Երիտասարդը վաղը պետք է զորակոչվեր բանակ։

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին