83 տարեկանում մահացել է ամերիկացի կինոդերասան Ռոբերթ Ռութը: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով դերասանի որդուն՝ Մոնթի Ռութին:
Դերասանի որդու խոսքով՝ Ռութը մահացել է դեկտեմբերի 29-ին, թոքաբորբից հետո բարդությունների հետևանքով:
Դերասանն ունի երեխաներ՝ Մոնթին, Ադամը և Ռիգանը, թոռներ՝ Էշլին և Բրիջիթը:
Ռոբերթ Ռութը նկարահանվել է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Կատաղի շներ» (1992) և «Քրեական ընթերցվածք» (1994) ֆիլմերում, ինչպես նաև «Բոլորը սիրում են Ռայմոնդին» (1996-2005) սերիալում: