Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փելոսիի այցի մասին Մակեյի հայտարարության կապակցությամբ Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ. ԱԳՆ խոսնակ

Փելոսիի այցի մասին Մակեյի հայտարարության կապակցությամբ Բելառուսի դեսպանը 
հրավիրվել է ՀՀ ԱԳՆ. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը Նենսի Փելոսիի հայաստանյան այցի վերաբերյալ Բելառուսի արտգործնախարարի հայտարարության կապակցությամբ հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին News.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել  հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ», - հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:

Սեպտեմբերի 17-19 պաշտոնական այցով Երեւան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորությամբ: Այցի ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումների և ելույթների ընթացքում Նենսի Փելոսին փոխանցել էր Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը՝ հայտարարելով, որ ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած անօրինական և մահաբեր հարձակումը Հայաստանի Հանրապետության դեմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]