1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Tinder-ը ոստիկանությանը կտեղեկացնի վտանգավոր տեսակցությունների մասին

Tinder-ը ոստիկանությանը կտեղեկացնի վտանգավոր տեսակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Match Group ընկերությունը, որին պատկանում Է Tinder ծանոթությունների հավելվածը, կներդնի տեսակցությունների ժամանակ վտանգավոր իրավիճակների վերաբերյալ ոստիկանությանը տեղեկացնելու գործառույթ: Այդ մասին ասված Է հավելվածի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերությունը մտադիր Է ներկայացնել մի շարք նորացումներ, որոնք նախատեսած են օգտատերերի անվտանգության ապահովման համար: Այդ նպատակով նա մասնակիորեն Tinder-ում կինտեգրի Noonlight հավելվածը, որի միջոցով կարելի կլինի ոստիկանությանը տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին վտանգի դեպքում: Օգտատերերը կարող են տեղեկատվություն գրանցել այն մասին, թե որտեղ եւ ում հետ տեղի կունենա տեսակցությունը եւ վտանգի դեպքում կանչել իրավապահ մարմինների աշխատակիցների:

Մյուս նոր գործառույթը կլինի օգտահաշիվներում լուսանկարների ստուգման եւ ճանաչման հնարավորությունը:

Դրա շնորհիվ օգտատերերը կկարողանան խուսափել այն իրավիճակից, երբ մարդիկ իրենց ներկայացնում են ուրիշների կերպարում: Նորացումներն ԱՄՆ-ում մատչելի կլինեն հունվարի 28-ին: Ավելի ուշ կհայտնվեն նաեւ այլ երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]