Լուկաշենկո. ՀՀ-ն գլխավորում է ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, ինչը մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար

Լուկաշենկո. ՀՀ-ն գլխավորում է ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, ինչը մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար

PanARMENIAN.Net - Բելառուսը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Այդ մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը:

Նա ասել է, թե ոչ ոք չի փորձում «նսեմացնել Հայաստանի իրավունքները, որ ինչ-որ մեկը հաղթեց, կամ տանուլ տվեց»: «Փաշինյանը պետք է կառավարությունում ուղղակի վերլուծի իրավիճակը: Հայաստանը գլխավորում է ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, դա շատ մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար: Արդյո՞ք Հայաստանը կկարողանա»,-ասել է Լուկաշենկոն, գրում է ՏԱՍՍ-ը

«Ըստ այբբենական կարգի հաջորդ երկիրը Բելառուսն է և մնենք պետք է պատրաստ լինենք մեր թեկնածությունն առաջադրելուն: Ես այսօր 3 թեկնածություն ունեմ, որոնց կարող են առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում»,-ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին:

Բելառուսի նախագահը նշել է, նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում «բազում տարբերակներ կային»: Նա նաև հավելել է, որ վերջնական որոշումն այդ հարցի շուրջ ընդունվելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում, որտեղ «Փաշինյանը տալու է իր պատասխանը»:

Լուկաշենկոն պատմել է դեսպանին ՀԱՊԿ-ի Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովի մասին: Ըստ նրա, Աստանայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցն իրոք քննարկվել է, բայց, «զբաղեցրել է, երևի, մի 15 րոպե»:

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:«Կոլիզիա է առաջացել կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, որը կազմակերպության գլխավոր քարտուղարն էր, հետ է կանչվել: Ըստ կանոնադրության, Հայաստանին հաջորդում է Բելառուսը»,-ասել է Նազարբաևն Աստանայում լրագրողներին ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---