News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում այս պահին ընթացող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքին առայժմ ամենամեծ գումարը նվիրաբերել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարարՍամվել Կարապետյանը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ուղիղ եթերում հայտնել է, թե Կարապետյանը մարաթոնին փոխանցել է 2 մլն 250 հազար դոլար գումար։

Ուղիղ եթերում նշվել է նաեւ, որ Վարդանյաններ ընտանիքը փոխանցել է 125 հազար դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը՝ 350 հազար դոլար։ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը փոխանցել է 200 հազար դոլար, իսկ «Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ 100 հազար դոլար։ Այլ գործարարներ եւս խոշոր գումարներ են նվիրաբերում։

Հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, Հեռուստամարաթոն 2017-ի թեման «Բերքառատ Արցախն» է։ Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի, նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արեւային էներգետիկ կայաններ (solar power stations)։

Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել եւ իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց եւ մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն եւ բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար։

Տպել
Ամենաշատ