Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրափրկարարները դուրս բերել 36-ամյա քաղաքացու դին

Հասարակություն
1500900918_xexdvac

36-ամյա Կարեն Գևորգյանն ու որդին Կառնուտի ջրամբարի տարածքում կովերին են արածեցրել: Հուլիսի 23-ին` ժամը 16-ի սահմաններում, լողացել են ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճակում ու դուրս եկել ջրից: Դրանից հետո 12-ամյա Սարոն գնացել է կովերին նայելու, վերադարձել է ու տեսել, որ հայրը չկա: Հագուստը եղել է ափին: Դեպքի վայր են մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ջրասուզակներ են հրավիրվել Սևանից: Երեկ գիշերը դադարեցված որոնողական աշխատանքներն այսօր առավոտից վերսկսվել էին: Ժամեր պահանջվեց հասկանալու համար, թե որ մասում կարող է լինել ջրահեղձվածը: Ջրափրկարարները Կարեն Գևորգյանի դին միայն 14:20-ին կարողացան գտնել ու դուրս բերել արհեստական լճակից: