211652_close_icon
views-count1411 դիտում article-date 12:34 25-01-2021

Ավստրիայի բնակիչներին պարտադրվել է կրել ռեսպիրատոր դիմակներ

Հունվարի 25-ից ավստրիացիները խանութներում կամ հասարակական տրանսպորտում սովորական գործվածքային դիմակների փոխարեն պետք է կրեն FFP2 դասի պրոֆեսիոնալ շնչառական դիմակներ (ռեսպիրատորներ): Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է կառավարության [url=https://www.bundeskanzleramt.gv.at/bundeskanzleramt/nachrichten-der-bundesregierung/2021/01/bundesregierung-infektionsgeschehen-unter-kontrolle-halten.html]պաշտոնական կայք[/url]ը: Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերի խոսքով՝ նման որոշում է կայացվել, քանի որ ռեսպիրատորն ավելի հուսալի պաշտպանություն է ապահովում, քան սովորական դիմակը: Նա հավելել է նաև, որ բոլոր դիմակները կվաճառվեն 1 եվրո ինքնարժեքով, իսկ աղքատներին այն կտրամադրվի անվճար: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, վերջերս Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը խորհուրդ էր տվել բնակչությանը, սովորական բժշկական դիմակների փոխարեն, հասարակական վայրերում կրել FFP2 դասի ռեսպիրատոր-դիմակներ, արտասահմանցիներից նվազագույնը 2 մ հեռավորություն պահել և գործատուներին կոչ էր արել աշխատողների մեծ մասին ապահովել հեռավար աշխատանքով: Հիշեցնենք՝ Ավստրիայում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները երկարաձգվել են մինչև փետրվարի 7-ը՝ նախապես որոշված հունվարի 18-ի փոխարեն: Դա պայմանավորված է նրանով, որ Ավստրիայում մեծ տարածում է գտել կորոնավիրուսի նոր և ավելի վարակիչ «բրիտանական» շտամը:

Նմանատիպ նյութեր