Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Կորոնավիրուսի աշխարհագրության ընդլայնումը կարող է մեր տարածաշրջանում անկառավարելի վիճակ առաջացնել

Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես զբաղեցնում է երկրորդ տեղը Չինաստանից հետո կորոնավիրուսից մահացածների թվով։ Իրանի պաշտոնական աղբյուրները հայտնել են վիրուսի հետևանքով ընդհանուր առմամբ արդեն թվով 5 զոհվածների մասին։

Իրանի առողջապահության նախարարության համաճարակային հիվանդությունների գծով գերատեսչության ներկայացուցիչ Մինո Մոհարեզը  իրանական լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսն Իրանում կարող էին տարածել չինացի բանվորները, որոնք հաճախ են ժամանում Ղոմ քաղաք՝ աշխատելու նպատակով։

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն  Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Հայաստանի առողջապահության նախարարությունը հետևում է  կորոնավիրուսի դեպքերի բռնկումներին և  տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև հարևան Իրանում։

«Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին՝ ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը։ Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ՝ ուժեղացվել  են Մեղրիի սահմանային  անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը։ Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ  տարածքում»,-մասնավորապես գրել էր Թորոսյանը։

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը նկատում է, որ Հայաստանը կանխարգելիչ որոշ քայլեր արդեն իսկ ձեռնարկել է, սակայն նրա կարծիքով՝ դա բավարար չէ, պետք է ավելի ինտենսիվ և արդյունավետ  աշխատել այս ուղղությամբ՝ հաշվի առնելով հարևան երկրից կորոնավիրուսի ներթափանցման հնարավոր բոլոր ռիսկերն ու հետևանքները։

«Ներկա դրությամբ ՀՀ-ում Իրանի Հանրապետության դեսպանատունը   ինֆորմացիա է հավաքում Հայաստանի բոլոր այն քաղաքացիների մասին, ովքեր այս օրերին գտնվում են Իրանում․ այդ մարդկանց մասին  ինֆորմացիան պետք է մանրամասն ուսումնասիրվի, վերլուծվի, Հայաստան վերադառնալու  ճանապարհին՝  այդ մարդիկ պետք է զննվեն, հետո  նոր միայն թույլտվություն ստանան սահմանը հատել։ Սա միայն այս պահին այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների մասով, հիմա  անդրադառնանք նաև Իրանից Հայաստան գալ պատրաստվող իրանցիների խնդրին․ այո, մոտալուտ Նովրուզի ժամանակ բավականին շատ իրանցի զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան, բայց այստեղ հարցը միայն Նովրուզը չէ, որովհետև իրանցիները  շատ հաճախ ՝ անգամ 2-3 ազատ օր ունենալու դեպքում՝ ճամփորդում են, և հատկապես Իրանի հյուսիսային հատվածի բնակիչներն առաջին հերթին գալիս են հենց Հայաստան՝ այդ մի քանի օրն  այստեղ անցկացնելու՝ առավել ևս, որ դա շատ հեշտ է, քանի որ Իրան-Հայաստան  վիզային ռեժիմ չկա։ Ստեղծված իրավիճակում սա ևս չափազանց լուրջ խնդիր է։ Ճիշտ է այս պահի դրությամբ Մեղրիի  անցակետում հսկողությունը խստացվել է, սակայն Իրանից եկող մարդիկ ասում են, որ սահմանին ընդամենը միայն իրենց ջերմությունն են չափում, որից հետո կարողանում են անարգել մտնել երկիր։ Գտնում եմ, որ սա ներկա պայմաններում իրավիճակին համահունչ չէ՝ հատկապես այն դեպքում, երբ բոլորս գիտենք, որ կորոնավիրուսն ունի  ինկուբացիոն շրջան և վարակի սկզբնական փուլում որևէ նախանշան չի  դրսևորվում, մինչդեռ մի քանի օր անց վարակակիր անձը կարող է տարածել վիրուսը։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է առավել ուշադիր և աչալուրջ լինեն այս հարցի նկատմամբ՝ տեսնելով, թե ինչ  արագությամբ է վիրուսը տարածվում, հակառակ դեպքում՝ սա մեր երկրի համար նույնպես կարող է դառնալ անվտանգության խնդիր, հատկապես, երբ Իրանը մեր  անմիջական հարևանությամբ է գտնվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Գոհար Իսկանդարյանը։

Հարցին՝ հնարավոր վտանգից խուսափելու համար՝ արդյո՞ք որոշ ժամանակով չպետք է փակել հայ-իրանական օդային և ցամաքային  ճանապարհը,  Իսկանդարյանը պատասխանեց․

«Այդ քայլին պետք է գնալ ծայրահեղ դեպքում, այսինքն՝ պետք է պետական որոշում լինի, որի հիմքում դրված կլինի փաստեր  այն մասին, որը հստակ ցույց  կտա, որ այլևս չկա այլ  տարբերակ, քան ճանապարհների փակումն է․ պետք է Իրանի իշխանությունների հետ նույնպես քննարկել այս հարցը, նրանց  հետ դիվանագիտական կոնկրետ  աշխատանքներ տանել՝ պարզաբանելով, որ, եթե անգամ ճանապարհները փակվեն, ապա դա բացարձակապես չի նշանակում, որ հայ-իրանական  հարաբերությունները, Հայաստան-Իրան համագործակցությունն երկրորդվում է կամ հետընթաց է գրանցում, այլ  զուտ ազգաբնակչության  անվտանգության նկատառումներից ելնելով կանխարգելիչ քայլերի են դիմում, սակայն ուզում եմ կրկնել, որ սահմանը փակելը պետք է լինի ծայրաստիճան միջոց՝ խիստ անհրաժեշտության դեպքում։ Մինչ այդ՝ կարծում եմ, որ կարելի է ներկա դրությամբ՝ որոշ ժամանակով  Հայաստան-Իրան գոնե վիզային ռեժիմ գործարկել, որպեսզի ամեն ոք չկարողանա ցանկացած պահի մուտք գործել Հայաստան։ Սա իր հերթին թույլ կտա նախ կանխարգելել  մարդկային այն հոսքը, որն առաջիկայում պատրաստվում է մտնել մեր երկիր, իսկ, այդուհանդերձ, վիզա ստացողներին էլ շատ լուրջ հետազոտությունների ենթարկել ու հետո նոր թույլ տալ մտնել Հայաստան, որովհետև Հայաստանից հետո էլ այդ նույն մարդիկ մեկնում են Վրաստան, այսինքն՝ վտանգ կա, որ  սրանով վիրուսի աշխարհագրությունը  կարող է ընդլայնվել ու մեր տարածաշրջանում անկառավարելի վիճակ  առաջացնել։ Եթե  իրավիճակն այնպես զարգանա, որ տեսնենք վիզային ռեժիմն էլ բավարար քայլ չէ, ապա այդ դեպքում կարելի կլինի արդեն  ժամանակավորապես փակել Իրանի հետ սահմանը։ Փաստենք նաև, որ Իրանի հարևան Իրաքը հենց այսպես է արել՝ վիզային ռեժիմ է սահմանել նրանց հետ, որպեսզի կանխարգելի Իրաքում համաճարակի տարածումը»։

Դիտարկմանը՝ դիցուք, հավանական համարենք նաև ժամանակավորապես սահմանի փակման տարբերակը․ սա  կարո՞ղ  է  բացասաբար անդրադառնալ հայ-իրանական գործընկերային փոխհարաբերությունների վրա, քաղաքական հետևանքներ ունենալ․

«Կարծում եմ՝ ոչ, որովհետև Իրանում էլ շատ լավ գիտակցում են այդ վտանգները և, բնականաբար, չեն ցանկանա ազգաբնակչությանը նման հարվածի տակ դնել։ Նորից նշեմ, որ Իրանի իշխանություններին շատ հստակ  բացատրելու պարագայում, որ ենթադրյալ այսպիսի քայլը կրելու է բացառապես առողջապահական նշանակություն, ապա ըստ իս՝ որևէ խնդիր չի առաջանա»,-ի պատասխան ընդգծեց  իրանագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում