Ուռուցքաբանները հաջողությամբ փորձարկել են քաղցկեղի դեմ պատվաստանյութը

Ուռուցքաբանները հաջողությամբ փորձարկել են քաղցկեղի դեմ պատվաստանյութը

PanARMENIAN.Net - Ամերիկացի, գերմանացի ու ավստրիացի ուռուցքաբաններն ապացուցել են, որ իրենց կողմից փորձարկված՝ քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութն անվտանգ է և կլինիկորեն արդյունավետ մելանոմայի պրոֆիլակտիկայի համար: Nature ամսագրում երկու համապատասխան հոդված է հրապարակվել:

Առաջին հոդվածում ամերիկացի գիտնականները հայտնում են պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին փուլի մասին: Պատվաստված 6 հիվանդից 4-ի պարագայում 25 ամսվա ընթացքում մելանոմայի կրկնություն չի դիտարկվել, գրում է Lenta.ru-ն:

Երկրորդ հոդվածում գերմանացի ու ավստրիացի գիտնականները հաղորդում են իր տեսակի մեջ առաջին՝ ՌՆԹ-ի հիման վրա ստեղծվող պատվաստանյութի մասին: Պատվաստված 13 հիվանդից 8-ի մոտ պատվաստումից 23 ամիս անց ուռուցքներն անհետացել են:

Մասնագետները պատրաստվում են անցնել պատվաստանյութի կլինիկական փորձարկումների 2-րդ փուլին, ինչպես նաև՝ պարզել դրա արդյունավետությունը քաղցկեղի մյուս տեսակների պարագայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---