Ինչպես են «Սասնա ծռերն» ապագաղութացնելու Հայաստանը. «Դա պետք է իր գնահատականը ստանա հայկական Նյուրնբերգում»

«Պետք է գույքագրվեն և վերանայվեն բոլոր այն պայմանագրերը, որոնք հիմք են կազմում հայ-ռուսական հարաբերությունների։ Մինչ այդ մենք պետք է ձերբազատվենք, չեղյալ ճանաչելով մեզ վերաբերելի մասով, ռուս-թուրքական դաշինքով ստեղծված այս տարածաշրջանային ճարտարապետության իրավաքաղաքական հիմքերից, այսինքն՝ Մոսկվայի պայմանագիր, Կարսի պայմանագիր, այնուհետև՝ մեզ Խորհրդային Միության կազմի մեջ մտցրած և դրա հետ կապված իրավական հետևանքներ առաջացնող փաստաթղթերից»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարուժան Ավետիսյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչպե՞ս պատկերացնում Հայաստանի ապագաղութացումը, որի մասին ինքը խոսել է համագումարում։

Ըստ նրա՝ պետք է չեղյալ համարվի նաև ԱՊՀ պայմանագիրը, որով ճանաչվել է Ադրբեջանի ամբողջականությունը ԽՍՀՄ սահմաններով, ինչը հայրենիքի դավաճանություն է և պետք է իր գնահատականը ստանա «հայկական Նյուրնբերգում», նաև պետք է դուրս գանք բոլոր վերպետական համակարգերից՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ։

Ռուսական գաղութատիրությունից ազատվելու համար, Վ.Ավետիսյանի խոսքով, նաև անհրաժեշտ է փուլ առ փուլ Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազան։ Ռուս սահմանապահների կողմից ՀՀ սահմանների հսկողությունն Ավետիսյանը «խայտառակություն» և «արտաքին կառավարման ապացույց» անվանեց։

 Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս