211652_close_icon
views-count1925 դիտում article-date 23:36 19-11-2019

Արտաշատի ոստիկանները բնակարանային գողին բռնեցին դեպքից ընդամենը մեկ ժամ անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Արարատի մարզային վարչության գործընկերնի հետ օրեր տևած հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Նոյակերտ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ նոյեմբերի 18-ի լուսադեմին Արտաշատ քաղաքի տներից մեկից գողություն է արել։ Բնակարանային գողությունից մեկ ժամ էլ չանցած Արտաշատի ոստիկանները 2018 թվականի նոյեմբերին համաներումով ազատ արձակված կասկածյալին հայտնաբերեցին ու մեքենայով հանդերձ բերման ենթարկեցին բաժին։ Այս ընթացքում բնակարանատերն արդեն ահազանգել էր 1-02 ու հայտնել, որ բնակարանից պարանոցի շղթա և փող են գողացել՝ չիմանալով, որ ոստիկաններն արդեն բացահայտել են հանցագործությունը։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է իրեղեն ապացույց հանդիսացող շղթան, որը հափշտակվել էր բնակարանից։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Կատարվում է նախաքննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր