Բաժիններ՝

Մերկելը Եվրոպայի համար այլևս անհնարին է համարում ԱՄՆ-ի պաշտպանությանն ապավինելը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին հայտարարել է, որ Եվրոպան պաշտպանության հարցում այլեւս չի կարող ապավինել ԱՄՆ-ին եւ եվրոպական երկրներին կոչ է արել ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը:

«Անցել են ժամանակները, երբ ԱՄՆ-ը պարզապես պաշտպանում էր մեզ: Ուստի Եվրոպան պետք է իր ձեռքը վերցնի սեփական ճակատագիրը, եւ դա է ապագայի մեր խնդիրը»,-եվրոպական ԶԼՄ-ները մեջբերում են Մերկելի խոսքը: Գերմանիայի կանցլերի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ այս շաբաթ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ գործարքից եւ մտադիր է վերականգնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:

Դրանից հետո Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Բեռլինում ընդունում են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կարեւորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի համար, եւ կփորձեն պահպանել այն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս