▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց կյանքի որակը բարելավեք ոչ թե տուգանքներով, այլ նրանց խնդիրներին լուծումներ առաջարկելով

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Հետևելով Հայաստանում ծխելու դեմ պայքարի շրջանակներում ծավալվող ակտիվ քննարկումներին ևս մեկ անգամ համոզվում ես, որ ոչ թե ծրագիրը հիմնավորում չունի կամ անիմաստ է, ինչպես շատերն են այն բնորոշում, այլ նախքան ծրագրի ներդրումը անհրաժեշտ էր այս ամիսների ընթացքում մարդկանց կյանքի որակի բարձրացմանն ուղղված հստակ միջոցառումներ ձեռնարկել՝ նախքան տույժ ու տուգանքներ կիրառելու ճանապարհով փորձեր կատարել սահմանափակելու ծխախոտի օգտագործումը: 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսումնասիրվել է արդյո՞ք, ինչպիսին է ծխախոտի հայկական շուկան, բացի ծխելու դեմ պայքարի ցուցադրական միջոցառումները, կատարվե՞լ են արդյոք հստակ վիճակագրական տվյալներ, թե Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է դասվում ծխողների շարքին, և բացի սիրտ անոթային հիվանդություներն ու քաղցկեղի առաջացումը, ի՞նչ այլ խնդիրներով է տառապում տվյալ անձանց գերակշիռ մասը:

Արդյո՞ք Հայաստանում միջին աշխատավարձով ապրող և աշխատող մարդը կարող է իրեն թույլ տալ անցնել համապատասխան դժվարամատչելի բժշկական հետազոտություններ՝ բացահայտելու առկա առողջական խնդիրներն ու տալ դրանց համապատասխան լուծում: Չե՞ք կարծում, որ ընդդեմ կարծիքների մեծամասնությունը թվարկված հարցերի շարքում են և դա է հիմնական խնդիրը, որ Առողջապահության նախարարության «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում արժանանում է նման վերաբերմունքի:

 

 

 

 

 

 

Բարելավեք նախ մարդկանց կյանքի որակը, ոչ թե տույժ ու տուգանքներ սահմանելով, այլ նրանց խնդիրներին համապարփակ լուծումներ առաջարկելով:

Վերանայեք բուժծառայությունների գներն ու ապահովագրական փաթեթների տրման չափանիշները, անվճար հետազոտությունների ցանկը, դրանով իսկ հնարավորություն տալով մարդկանց հետևել սեփական առողջությանը, նոր անցեք սեփական ամբիցիաների իրագործմանն ու տույժ ու տուգանքների չափերի ու տեսակների սահմանմանը:
Առողջ եղեք...»:

 

Արման Խարազյան

 

Կարդացեք նաև՝ Ծխախոտի գովազդի համար՝ 800.000 դրամ տուգանք, ղեկին ծխելու համար՝ 10-50 հազար. նոր օրինագիծ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին