Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարքը շարունակում է պայմանավորված լինել ՌԴ-ի հետ հարաբերության տրանսֆորմացիայով

ԱԺ-ն արտահերթ նիստի օրակարգից հանեց դիմակ չկրելու համար տուգանքների չափը կրկնապատկելու մասին նախագիծը: Արդյոք դա «Իմ քայլը» խմբակցությունում քննարկումների ու խմորումների հետևանք էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշեց. «Հարց է առաջանում՝ եթե քննարկումների արդյունքում է նախագիծը արտահերթ նիստի օրակարգից դուրս բերվել, ապա ինչի՞ արդյունքնում էր հայտնվել օրակարգում: Չեմ կարծում, թե այս հարցի հետ կապված ներթիմային խմորումներ են եղել կամ սաբոտաժի, ինքնագործունեության դրսևորումներ: Կարծում եմ՝ սա աշխատանքային փնթիության հետևանք է»:

Վերլուծաբանը նաև ընդգծեց, որ տուգանքը խնդրահարույց է, երբ իշխանությունը խնդրի լուծումը տեսնում է տուգանքների բարձրացմամբ: «Խորքային իմաստով սա հանրության շրջանում առաջանցնում է բացասական վերաբերմունք. հասարակության մեջ ձևավորվում է բացասական տրամադրվածություն այն առումով, որ մեծամասնությունը գնում է տուգանքները մի քանի անգամ բարձրացնելու ճանապարհով, առավել ևս երբ քաղաքական մեծամասնությունը, երբ ընդդիմություն էր, իր առաջնորդի մակարդակով հայտարարում էր. «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»:

Հակոբ Բադալյանն անդրադարձավ նաև իրավական համակարգում առկա որոշակի խնդիրների: Նրա խոսքով՝ իրավական համակարգը պարտավոր է վերացնել անհարկի խոչընդոտները: «Հայաստանի իրավապահ կառույցները իրենց աշխատանքը թեթևացնելու համար ցանկացած պարագայում գնում են կալանքի միջնորդության, բայց պետք է ազատվենք այն մտայնությունից, որ այստեղ միակ երաշխիքը կալանավորումն է»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին օրերին ակտիվորեն գործում է, մարզվում է, և լրագրողներին խոստացել է խոսել մի քանի օր անց, Հ. Բադալյանը նշեց. «Եթե դիտարկում ենք նրա ակտիվ կյանքը, այդտեղ ինտրիգ չկա, Քոչարյանը միշտ եղել է այդ կենսակերպի կրողը: Հասարակության մի ստվար զանգված դժգոհ է դրանից, քանի որ համարում է, որ նա հիմա պետք է պատասխանատվություն կրեր, ոչ թե ակտիվ կենսակերպով ապրեր»:

Սերժ Սարգսյանը երկու տարի է ասում է, որ կխոսի: Անդրադառնալով այս դիտարկմանը,՝ վերլուծաբանը նշեց. «Սերժ Սարգսյանը խոստացել է, որ արտակարգ դրոթյունից հետո մեծ ասուլիս է տալու և անդրադառնալու է Ապրիլյան պատերազմի խնդիրներին»:

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը դիտարկելիս պետք է գնալ անցյալ. «Այս գործիչները գործել են մեկ համակարգի տրամաբանությամբ, բայց որոշակի ժամանակահատվածում նրանք եղել են երկու տարբեր քաղաքական գծերի կրողներ և պայքարել են ղեկը պահողի դերի համար… Սերժ Սարգսյանի հանդեպ Մոսկվայի վստահությունը կորել է… Ով Հայաստանում իշխանության է գալիս, նրա համար ռուսական քաղաքականությունը խնդիր է դառնում… Հայաստանի ցանկացած իշխանություն հասկանում է, որ ռուսական քաղաքականությունը թեքվում է, վերադառնում ռուս-թուրքական տրամաբանության մեջ, որտեղ Հայաստանը դիտվում էր որպես մանրադրամ…»: Վերլուծաբանը նաև հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարքը շարունակում է պայմանավորված լինել ՌԴ-ի հետ հարաբերության տրանսֆորմացիայով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում