Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանները համագործակցության հուշագրեր են կնքել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոնական վարչական շրջանների հետ

Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանները համագործակցության հուշագրեր են 
կնքել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոնական վարչական շրջանների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում ՌԴ մայրաքաղաքայցելած Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանը և Արա Սադոյանը հանդիպումներ են ունեցել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոնական վարչական շրջանների ղեկավարներ Վլադիսլավ Բազանչուկի և Վլադիմիր Գովերդովսկիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Մոսկվայի վարչական շրջանների միջև համագործակցության նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները նկատել են, որ երկու քաղաքների վարչական միավորները մեծ ներուժ ունեն երկուստեք հարաբերությունները խորացնելու և փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոնական վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին կարևորելով երևանյան գործընկերների հետ կապերի ամրապնդումը, նշել են, որ հերթական այս այցի շրջանակում ստորագրվելիք համագործակցության հուշագրերը առավել առարկայական կդարձնեն փոխգործակցության շրջանակը:

Հանդիպումների շրջանակում Երևանի Ավան և Մոսկվայի Հյուսիսային, ինչպես նաև Երևանի Կենտրոն և ՄոսկվայիԿենտրոնական վարչական շրջանների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր: Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ երկուստեք համագործակցության ծրագրեր կիրականացվեն տնտեսության կառավարման, սոցիալական,առողջապահական, մշակութային, կրթական, սպորտի և երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման, ինչպեսնաև տնտեսական կապերի հաստատման ու մի շարք այլ ուղղություններով, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնականծրագրերի իրականացման տեսքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]