Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Պետք է չեզոքացվի Քոչարյանի «Հինգերորդ շարասյան» ազդեցությունը

Պետության մեջ ներքին դավադրություններ «կազմակերպող» այսպես ասած՝ Հինգերորդ շարասյունը կարծես սկսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փրկության օպերացիան…

Նրա պաշտոնավարման օրոք պաշտոնեապես աճած կադր, դատավոր Ալեքսանդր Ազարյանը «վերադարձրեց» «պարտքը»՝ նախկին շեֆին ազատեց Մարտի 1-ի գործով կալանքից: Ազատեց՝ գերազանցելով իր լիազորությունները. մեղադրանքին առնչվելու, քննությանը խոչընդոտելու- չխոչընդոտելու, իր ինքնաբացարկի հարցերը թողած՝ դատավորը քիթը մտցրեց նախագահի սահմանադրական լիազորությունների, կարգավիճակի դաշտ և որոշեց, որ նա անձեռնմխելի է, հետևաբար նաև անպատժելի:

ՀՔԾ-ն դատարանի որոշումը գնահատեց «ապօրինի», դատախազությունը բազմանշանակ լռեց, դատավոր Ազարյանն էլ ՀՔԾ-ի արձագանքը որակեց «անգրագետ»: Սա արդեն հաստատում է դատավորի կողմից նախկին ռեժիմին հավատարմորեն ու անվերապահորեն ծառայելու հանգամանքը, քանի որ դատավորները չեն մեկնաբանում իրենց կայացրած ակտերը՝ անկախ դրանց տրված գնահատականներից կամ մեկնաբանություններից:

Եթե այս «փոխհրաձգությունը» ձևական չէ, ուրեմն ՀՔԾ-ն, իմ դիտարկմամբ, Հինգերորդ շարասյան սցենարից դուրս է:

Փոխարենը այդ սցենարում կարող է լինել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազությունը, որը պարտավոր էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախկինում Մարտի 1-ի գործեր քննած և արդեն կանխակալ կարծիք, համոզմունք ունեցող դատավոր Ազարյանին, սակայն չի ներկայացրել: Թույլ է տվել, որ շահերի հակասության առկայության պայմաններում նա կայացնի կանխատեսելի դատական ակտ:

Սա վերը նշված այդ աներևույթ ուժի ստեղծած ուղղորդելի իրավիճակն է հիշեցնում, որը հաճախ երևակվում է դատական գործընթացներում: Օրինակ, դատավարական հակառակորդ հանդիսացող կողմերի ներկայացուցիչները, երբեմն՝ նաև դատավորը կարող են գաղտնի համաձայնության գալ, թե ով իր պարտականությունները կատարելիս որտեղ, որ փուլում և ինչ բացթողում կամ սողանցք պետք է թողնի, որ մյուս կողմը կամ դատարանը օգտվի դրանից, և կայացվի իրավաբանորեն «օբյեկտիվ» դատական ակտ: Ակտ, որից գոհ կմնա «պատվիրատուն»…իրական տուժածի իրավունքի հաշվին: Այլ կերպ ասած՝ փաստացի բոլորն աշխատում են տուժողի դեմ:

Ներկայացվող դեպքում «պատվիրատուն» կարող է լինել Հինգերորդ շարասյան «պապան», որն իր անձնական օգտագործման խամաճիկին տվյալ երկրում որպես թագավոր «մեխելու» համար պատրաստ է օգտագործել լիազորություն և ազդեցություն ունեցող իր բոլոր գործակալներին կամ անհատներին:

Հաճախ փաստաբանների անձը ճշտելուց հետո կարելի է կռահել, թե ում սցենարով, իրավապահ համակարգից  որ կառույցի ուղղորդմամբ, շահերով կամ «պատվերով» են գործում: Միասին աշխատողները սովորաբար համախոհ փաստաբաններ են լինում…

Օրինակ Ռ. Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նրա ռեժիմի «օրոք» աճած կադրերից է, Ռուբեն Սահակյանին կարելի է տեսնել ԱԱԾ-ի գործերով… Մեղադրող Արա Մնացականյանը ևս ԱԱԾ-ից ստացված գործերով զբաղվող դատախազներից է:

Հինգերորդ շարասյուն հիշեցնող այս շղթային շուտով կարող է ավելանալ նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա ևս Մարտի 1-ի գործով՝ Սահմանադրական կարգը տապալելու մասով պետք է որ առնչություն ունենա, քանի որ եղել է ՍԴ նախագահ:

Եվ այժմ, երբ ակտիվիստները ստորագրահավաք են սկսել՝ անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին ազատելու որոշումը կայացրած Վերաքննիչ դատարանի դատավորի  լիազորությունները դադարեցնելու  պահանջով,  ես երկու կասկած ունեմ. Նախ հարց է՝ այն արդյո՞ք քննարկման առարկա կդառնա ԲԴԽ-ում, և երկրորդ՝ արդյո՞ք կլանի մի անդամը փուռը կտա գրեթե նույն պատասխանատվության տակ գտնվող մյուս անդամին… Իհարկե՝ ոչ:

Ի դեպ, Գագիկ Հարությունյանի՝  պրակտիկ դատական համակարգ տեղափոխվելուց և թավշյա հեղափոխությունից հետո դատական գործերն ուղղակի խցանված են Հինգերորդ շարասյան ժանգոտված խողովակներում, արդարադատության իրականացումից ակնկալվող հնարավոր ներդրումները՝ նույնպես:

Հատկապես աղմկահարույց գործերով դատավարությունները ձգձգվում են հնարավոր ու անհնար, տրամաբանական և անտրամաբանական պատճառաբանություններով կամ անպատճառ:  Իսկ հանրությունը և Հայաստանում ներդրումներ արած բազմաթիվ սփյուռքահայեր, այդ թվում՝ Էդմոնդ Խուդյանը, …և երկիրն արդեն լքած շատերը սպասում են դատական համակարգի առողջացմանը, խլված միլիոնավոր գույքերի, դրամական միջոցների վերադարձին՝ թավշյա հեղափոխությունից հետո Նոր   Հայաստան կառուցելու համար:

Մինչ այդ, որոշ դատավորներ «դալգաիգրայուշի» կոնֆետ սիրող ծերերի նման դատական գործերը դեռ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներից գցել են «բերանները» ու տարիներով «զբաղվել». Այնքան են միմյանց փոխանցել, որ գործերի հետ հիմա իրենք էլ են «քարկապ» ընկել, ու մտքներով էլ չի անցել, որ մի օր կարող է թավշյա հեղափոխությունը գալ և իրենց դուռը թակել… ու ոչ-ոք չի կարող իրենց փրկել, նույնիսկ՝ շարասյուների տրամաբանության մեջ աշխատող Գագիկ Հարությունյանը և 30 տարի երկրի իրավական, օրինական, սահմանադրական ողնաշարը կոտրած ապազգայինները:

Ուստի, պետք է հնարավորինս արագ և իրավական պատասխանատվության մեթոդներով՝ օրինակ, պաշտոնեական գործողությունների կամ անգործության հիմքերով մեկուսացվեն, «չեզոքացվեն» ԿԳԲ-ից ԱԱԾ-ում բույն դրած ու այժմ բնից կկու կանչող և բնից դուրս գտնվողների հետ գործող վտանգավոր տարրերի ազդեցությունը:

Հապաղելն այլևս վտանգավոր է, քանի որ նախկին ռեժիմների նշանակած որոշ դատավորներ իրենց նոր որոշումներով, այդ թվում՝ նոր դատավորներ նշանակելու, կարող են վերջին և ճակատագրական հարվածները հասցնել մեր պետությանը, որոնց հետևանքները կարող ենք կրել ևս կամ առնվազն 20 տարի…

Ալեքսանդր Ազարյանի դեպքը հենց դրա նախադեպն է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում