Փաշինյանը հիշեցրել է Ծառուկյանի հետ կապվող բռնաբարության գործն ու պաշտպանել ԿԳՄՍ նախարարին

Փաշինյանը հիշեցրել է Ծառուկյանի հետ կապվող բռնաբարության գործն ու պաշտպանել ԿԳՄՍ նախարարին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող բռնաբարության դեպքի պասին ու պաշտպանել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։

Վարչապետն այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել։

«Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- եզրափակել է նա։

Սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում Ծառուկյանի անվան հետ կապված բռնաբարության գործի մասին հիշեցրել էր նաև Արայիկ Հարությունյանը։

«Գիտե՞ք, թե ինչի մասին են կրթական չափորոշիչները: Մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին և այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն, այ դա է սովորացնելու սա»,-հայտարարել էր նա։

ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ավելի վաղ հայտարարել էին, թե դուրս են գալու փողոցային պայքարի՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։ Սեպտեմբերի 16-ին Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը բոյկոտելով, ԲՀԿ-ականները հայտնեցին, որ փաստաբանների հետ քննարկելու են Հարությունյանի պահվածքին իրավական գնահատական տալու հարցը։

Հարությունյանի հրաժարականը պահանջող պատգամավորները նշել էին, թե նրա քաղաքականությունն ազգային արժեքներին առնչվող թեմաները դուրս է մղում դպրոցական ծրագրերից։

Ավելի վաղ Ծառուկյանի վերաբերյալ խմբակային բռնաբարության գործի փաստաթղթերը տարածվել էին սոցցանցերում։

Բռնաբարության մեղադրանք Ծառուկյանին մի քանի տասնամյակ առաջ իրապես առաջադրված եղել է, սակայն վճռաբեկ դատարանը արդարացրել է նրան։ Ծառուկյանին վերագրվող բռնաբարության դռնփակ նիստի նյութերը հրապարակվել էին այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատել էր իշխանություններին՝ նշելով, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում և որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---