ԱԺ-ն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը
Խորհրդարանն այսօր աշխատանքը սկսեց նախօրեին քննարկված օրենքի նախագծերը քվեարկության դնելով։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։
Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցը։
Վարման կարգով պատգամավորը կոչ արեց գործընկերներին անպայման կողմ քվեարկել այս նախագծին։ Այն ընդունվեց 56 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։