211652_close_icon
views-count34635 դիտում article-date 23:31 31-05-2020

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Toyota-ն, Ford-ը, ՎԱԶ-2107-ն ու ՎԱԶ-21099-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Գառնի-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Կարեն Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Վ.-ի վարած Toyota մակնիշի, Գառնի գյուղի բնակիչ, 42-ամյա Երջանիկ Հ.-ի վարած ՎԱԶ-21099 մակնիշի և Երևանի բնակիչ, 44-ամյա Նորիկ Խ.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն Ա.-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր