1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Երևանի քաղաքապետարանին կվերադարձնի չկառուցապատված տարածքները

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Երևանի քաղաքապետարանին կվերադարձնի 
չկառուցապատված տարածքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում հիմնադրամի չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«2002թ.-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները, սակայն «Կասկադ» համալիրը ավարտուն տեսք մինչ այժմ չի ստացել:

Երևանի քաղաքապետարանի և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին»- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այդ վայրում մտադրություն կա կառուցել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել մայրաքաղաքի մշակութային և տուրիստական կյանքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]