211652_close_icon
views-count41072 դիտում article-date 15:01 22-09-2017

Հանրապետության նախագահի հրամանով Հայաստանի Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանին շնորհվել է Փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մուշեղ Ղազարյանին Փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին։ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ որոշում եմ՝ Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Մուշեղ Վիլիկի Ղազարյանին շնորհել փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր