Սա նաև քաղաքակրթական պատերազմ է, գերիների նկատմամբ վերաբերմունքը ցույց է տալիս, թե սահմանի որ կողմում ենք. իրավագետ

Արցախում ադրբեջանցի վիրավոր ռազմագերուն հայ բժիշկները վիրահատել են: Այս լուրը, որ տարածվեց ռազմագերու հետվիրահատական վիճակը ներկայացնող լուսանկարով, փոթորկեց հայկական համացանցը: Մեծամասամբ, մեր հանրությունը զայրացած է ադրբեջանցու նկատմամբ ցուցաբերված մարդասիրական վերաբերմունքի պատճառով. մարդիկ հիշեցնում են, որ դեռ երեկ երկու հայ գերիների՝ հայկական եռագույնով փաթաթած, թշնամու զինվորները գնդակահարել էին․ այդ ամենը նկարահանել էին, տեղադրել էին համացանցում, հրճվանքով տարածում էին, պաշտոնապես էլ դրեցին, և հետո միայն՝ գուցե հասկանալով, որ դա բանակցությունների ժամանակ կվնասի իրենց, հեռացրին: Նշում են, որ նման թշնամու հետ այսպես մարդասիրաբար վարվելը ճիշտ չէ, հասկանալի չէ, ընդունելի չէ:

Այս մոտեցմանը դեմ արտահայտվողները նշել են, որ գերիներին բուժելը բժիշկների մասնագիտական պարտականությունն է՝ Հիպոկրատի երդում են տվել, հիշեցրել են, որ 1990-ական թվականներին հայ բժիշկները բազմաթիվ ադրբեջանցի զինվորների են վիրահատել, բուժել, հետո էլ նրանց փոխանակել են գերեվարված հայերի հետ:

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակի» այս հարցերին է պատասխանել Միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս Գրիգոր Չոբանյանը: Նա վստահ է, որ մեր պետության դիրքորոշումը՝ այսպես վարվել, միակ քաղաքակիրթ տարբերակն է, որ այն նաև ճիշտ է իրավական ու քաղաքական առումներով:

- Գուցե էմոցիոնալ տեսակետից հասկանալի է հասարակության լայն շերտերի վրդովմունքը, բայց միջազգային պարտավորությունների տեսակետից և միջազգային իրավական պարտավորությունների ստանձնման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունն իրեն դրսևորել է՝ որպես քաղաքակիրթ պետություն, որ տեր է կանգնում իր միջազգային պարտավորություններին, և սա միմիայն մեր դիրքերն ավելի է ամրապնդում: Մենք հստակ ցույց ենք տալիս, որ պահպանում ենք ռազմական գործողությունների ժամանակների վերաբերյալ մեր ստանձնած միջազգային պարտավորությունները: Իսկ եթե ավելի առարկայական ասենք, ապա խոսքը Ժնևի 3-րդ կոնվենցիայի՝ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին է: Կոնվենցիայով սահմանվում է հստակ. ոչ մի ռազմագերի չի կարող ենթարկվել ֆիզիկական խեղման, ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Այս կոնվենցիան վավերացրել են թե Ադրբեջանի Հանրապետությունը և թե Հայաստանի Հանրապետությունը: Արցախի Հանրապետությունն էլ միակողմանի ընդունել է այն:

Այսինքն՝ այս պահին այսպիսի իրավիճակում ենք. միջազգային պայմանագիրը վավերացրել են երկու պետություններ. ակնհայտորեն, մի պետությունը լրջագույնս խախտում է այս պարտավորությունները, քանի որ հենց նույն կոնվենցիայով ասվում է, որ գերիների հետ մարդասիրաբար չվերաբերվելը, ցանկացած գործողություն, որ կարող է հանգեցնել ռազմագերու մահվան կամ առողջությանը լուրջ սպառնալիքի, ռազմագերու անձի կամ պատվի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կոնվենցիոն լուրջ խախտումներ են:

Ադրբեջանական հարթակներում տեղադրված տեսանյութերում, անգամ չքննարկելով բարոյական տեսանկյունը՝ միայն միջազգային իրավական պարտավորությունների տեսանկյունից, առավելագույնս կոպիտ կոնվենցիոն խախտումներ են: Սրանք պատերազմական հանցագործություններ են:

Ադրբեջանցիները պատերազմի կանոնները չեն պահպանում, մարդասիրական կանոններին չեն հետևում, բայց ասել, թե «եթե իրենք արել են, մենք էլ նույն ձևով անենք», մեղմ ասած, և՛ միջազգային հանրության առաջ միջազգային պարտավորությունների պատշաճ ստանձնման տեսանկյունից սխալ է, և՛ առհասարակ քաղաքակիրթ պետություններին, իսկ Հայաստանի Հանրապետությունը քաղաքակիրթ պետություն է, հարիր չէ:

Սա նաև քաղաքակրթական պատերազմ է. մենք այդ կետի վրա մեծ շեշտադրում ենք անում: Իսկ մենք քաղաքակրթության այս կողմում ենք, և մեր վարվելակերպը գերու հետ ևս ցույց է տալիս, թե մենք սահմանի ո՛ր կողմում ենք գտնվում:

Պատասխանելով հասարակության այն շրջանակների հարցին, թե ինչու պետք է բժշկական օգնություն ցուցաբերվեր, մենք պիտի նշենք, որ դա պարտավորություն է, և այդ պարտավորությունն ունի նաև Ադրբեջանը ռազմագերիների նկատմամբ: Հենց նույն կոնվենցիան ասում է, որ գերության մեջ պահող պետությունը պիտի ապահովի ռազմագերիների բժշկական օգնությունը, որը կպահանջվի առողջական վիճակից ելնելով: Սա պետության պոզիտիվ պարտավորություն է:

- Ստացվում է, որ մենք պայքարի մեջ ենք մտել՝ մեր կողմից պահելով մարտի կանոնները, մինչդեռ մեր հակառակորդը կռվում է «մարտ առանց կանոնների» սկզբունքով: Որքանո՞վ է դա ճիշտ, և հեռանկարային, և ի՞նչ առավելություն կարող է տալ միջազգային հարթակներում:

- Սա տալիս է շատ որոշակի առավելություն. մեկ անգամ ևս ամրապնդվում է Հայաստանի և Արցախի դիրքորոշումը, որ այլ տարբերակ չկա, քան՝ Արցախի ինքնորոշումն է, միջազգային հանրության կողմից ճանաչումն է: Միգուցե հարց առաջանա, թե սրանք իրար հետ ինչով են կապված. պատասխանը շատ պարզ է:

Մեր դեմ մի պետություն է և մի հասարակություն, որի կողմից ողջունվում է ռազմագերիների խեղումները, անձի պատվի, արժանապատվության ոտնահարումը, կյանքի, առողջության սպառնալիքը. եթե սա ողջունվում է պետական մակարդակով, մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքի տարրական (ոչ թե ընդհանրական) սկզբունքները մի պետության կողմից խախտվում են, ապա մեր ժողովրդի համար այլ տարբերակ չի մնում:

Եվ հիմա անհրաժեշտ է, որ այս ամենն արձանագրվի մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների (օրինակ՝ Amnesty International-ի) կողմից, պիտի միջազգային հանրությունը սա արձանագրի:

Այսպիսով, մենք քաղաքակիրթ պետություն ենք՝ հավատարիմ մեր պարտավորություններին, իսկ ադրբեջանական կողմից ցանկացած խախտում, ցանկացած անմարդկային, ոչ մարդասիրական վերաբերմունք, որը նրանք հպարտորեն նկարահանում ու հրապարակում են, միայն է՛լ ավելի է ամրապնդում մեր դիրքորոշումը, որ իրենց հետ ուղղակի այլընտրանք չկա:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայ գերիների սպանելու դեպքին էր անդրադարձել նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ դա ի ցույց է դրել բարբարոսության այն խորությունը, որի հետ մենք բախվում ենք:

Տպել
5534 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի