Fly Arna-ն գործարկել է երկրորդ Airbus 320-ը

Fly Arna-ն գործարկել է երկրորդ Airbus 320-ը

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը համալրել է ավիապարկը երկրորդ Airbus 320 ինքնաթիռով։

Այն սպասարկելու է Fly Arna-ի ուղղությունների աճող ցանցը, ներառյալ սեպտեմբերի 23-ից մեկնարկող Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Սոչի-Երևան չվերթերը։

«Որպես ազգային ավիաուղիներ՝ մեզ համար առաջնային է մեր ուղևորների հարմարավետությունը և նրանց համար հնարավորինս հաճելի թռիչքի փորձառության ապահովումը։ Երկրորդ ինքնաթիռի համալրմամբ մեր ուղևորներին հնարավորություն ենք տալիս այսօրվանից օգտվել ամենահարմար ժամերին ճամփորդելու առավելությունից՝ շաբաթական 14 անգամ դեպի Մոսկվա և 3 անգամ՝ դեպի Սոչի: Ճամփորդությունն էլ ավելի հաճելի դարձնելու համար թարմացրել ենք SkyTime սթիմինգային ծառայությամբ թռիչքի ժամանակ հասանելի ֆիլմերի, հաղորդաշարերի և այլ ժամանցային ծրագրերի ցանկը։ Խոսելով հարմարավետությունից՝ նշեմ, որ մեր թռիչքների ժամանակ ուղևորները նաև ունեն օդանավի Sky Café-ի ուտեստների տեսականուց իրենց սնունդը ընտրելու առավելություն», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղևորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի Sky Café ճաշացանկում կարելի է գտնել տարբեր թեթև նախուտեստներ և սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է SkyTime սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանի:

Fly Arna-ն մեկնարկել է 2022թ. հունիսի սկզբին և իրականացնում է չորս ուղիղ թռիչք՝ դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ, Մոսկվա և Սոչի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---