News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Շաբաթ տասնյակ մարդիկ են եկել հրաժեշտ տալու մանկագիր Էդուարդ Ուսպենսկուն, հրաժեշտի արարողությունը սկսվել է Մոսկվայի Գրական գործիչների կենտրոնական տանը (ЦДЛ), փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գրողը մահացել է օգոստոսի 14-ին 80 տարեկանում:

Կենտրոնական աստիճանների վրա դրված է գրողի մեծադիր լուսանկարը ծաղկեփնջերով շրջապատված, կողքին մեծ թավշյա Չեբուրաշկա՝ Ուսպենսկու ստեղծած կուլտային հերոսը:

Գրողի աճյունն ամփոփող դագաղը դրված է ЦДЛ-ի Մեծ դահլիճի բեմում, որի կողքին դրված են սգո ծաղկեպսակներ:

Հրաժեշտից հետո Ռյաբինովա 18ա հասցեում գտնվող տաճարում (Սպասկու եկեղեցի) տեղի կունենա թաղման արարողությունը: Ուսպենսկուն կհուղարկավորեն  Տրոյեկուրովսկյան գերեզմանատան 21-րդ հատվածում ռեժիսոր Դմիտրի Բրուսնիկինի կողքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ