News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ դեռեւս հունիսի 10–ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ 2020–ի ընտրություններին կմասնակցի որպես քաղաքացի եւ ոչ թե որպես նախագահի թեկնածու։

Այսինքն, սա Բակո Սահակյանի նախագահության վերջին ժամկետն է, ուստի արցախյան, ինչպես նաեւ հայաստանյան քաղաքական վերնախավը արդեն իսկ նոր նախագահի թեկնածուի ակտիվ փնտրտուքների մեջ է:

«Փաստի» ունեցած տեղեկություններով, արցախյան էլիտան արդեն իսկ նախնական համաձայնության է եկել հաջորդ նախագահի անձի շուրջ: Որպես փոխզիջումային թեկնածու առաջարկվում է Արայիկ Հարությունյանի անունը: Սա երեւի թե զարմանալի չէ, եթե հիշենք, որ հենց նա էր ապահովում Արցախից մարդկանց հոսքը Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին:

Մյուս կողմից, Արցախում բողոքի ակցիաների ժամանակ նրա հրաժարականը ինքնին խոսուն է: Ըստ էության, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ներկայիս իշխանություններին ձեռնտու է, որ մինչեւ 2020 թվականը Արայիկ Հարությունյանը ստանա անբիծ քաղաքական գործչի համբավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ