211652_close_icon
views-count9474 դիտում article-date 22:37 14-11-2017

Հացադուլ հայտարարած ուսանողներից մեկի վիճակը վատացել է, «Շտապօգնություն» է հրավիրվել ԵՊՀ

Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներից Լևոնը, որն այսօր առավոտյան իր 4 ընկերների հետ հացադուլ է հայտարարել, քիչ առաջ վատացել է և դուրս գալով ԵՊՀ լսարանից՝ ներկայումս բուժօգնություն է ստանում: Հացադուլավորներից Դավիթ Պետրոսյանը նշեց, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ եթե ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, պետք է դուրս գա լսարանից և բուժօգնություն ստանա: «Քիչ առաջ նկատեցինք, որ Լևոնն իրեն վատ է զգում, առաջարկեցինք դուրս գալ, նա էլ համաձայնվեց: Մենք չորսս մեզ շատ լավ ենք զգում, չենք նահանջելու: Մեզ համար շատ վիրավորական է, որ ասում են, թե գնացեք ծառայեք, ինչու եք խուսափում, բայց հիշեցնեմ նորից, որ ես ծառայել եմ, Լևոնը նույնպես ծառայել է, մեզ համար շատ վիրավորական են եղել այդ հայտարարությունները»,- ասաց Դ. Պետրոսյանը: Նշենք, որ հացադուլ հայտարարած 5 ուսանողները գտնվում են ԵՊՀ լսարաններից մեկում և հրաժարվում են դուրս գալ, մինչև իրենց պահանջները չկատարվեն:

Նմանատիպ նյութեր