211652_close_icon
views-count32067 դիտում article-date 23:16 02-12-2019

Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառերին. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 08։30-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Տիգրան Ղ-ն իր վարած Opel մակնիշի 34 NC 264 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Նարեկ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում է «Արջուկ» տաքսի ծառայության կողմից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր