ՌԴ-ն Նավալնու հետախուզում է հայտարարել

ՌԴ-ն Նավալնու հետախուզում է հայտարարել

PanARMENIAN.Net - ՌԴ-ն Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմադիր Ալեքսեյ Նավալնու հետախուզում է հայտարարել 2020-ի դեկտեմբերից։ Այդ լուրը հաստատել է նրա փաստաբան Վադիմ Կոբզևը։

Վերջինս պարզաբանել է, որ դա նշանակում է՝ Նավալնին ՌԴ ժամանելուն պես կարող է ձերբակալվել, գրում է «Վեդոմոստին»։

Ավելի վաղ Նավալնին հայտարարել էր հունվարի 17-ին ՌԴ վերադառնալու մտադրության մասին։

Հետախուզման մասին որոշումը վերաբերոմ է «Իվ Ռոշեի» գործին, որով Նավալնին 2014-ին 3․5 տարվա պայմանական և փորձնական ժամկետվ 5 տարվա ազատազրկման (երկարացվել է ևս մեկ տարով և լրացել է 2020-ի ավարտին) է դատապարտված։ Որպեսզի պայմանական ժամկետը չվերածվի իրականի, նա պետք է կանոնավոր կերպով հաշվետու լինի Պատիժների հարկադիր կատարման դաշնային ծառայությանն իր գտնվելու վայրի մասին։ Ըստ Տելեգրամ-ալիքներում հրապարակված փաստաթղթերի՝ նա արել է դա մինչև նոյեմբերի 23-ը՝ նշելով, որ գտնվում է Բեռլինում և ֆիզիոթերապիայի կուրս է անցնում։ Դեկտեմբերի 28-ին նրան ասել են, որ պայմանական ժամկետը կարող է փոխվել իրականի՝ փորձնական ժամկետի պայմանները չկատարելու համար։

Օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմադիր, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն տեղափոխել էին Գերմանիա։ Նավալնին շտապ հոսպիտալացվել էր Օմսկում թունավորման կասկածանքով։ Ռուս բժիշկները սկզբից դեմ էին տեղափոխմանը, սակայն հետո մտափոխվել են։ Ըստ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։

Նավալնին 19 օր մնաց արհետսական կոմայում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---