Ալեքսանդր Սարգսյանի որդին հայտնաբերվել է Պրահայում, գվատեմալական անձնագրով

Ալեքսանդր Սարգսյանի որդին հայտնաբերվել է Պրահայում, գվատեմալական անձնագրով

PanARMENIAN.Net - Պրահայում հայտնաբերվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որը տևական ժամանակ է ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ էր գտնվում:

Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են դեկտեմբերի 6-ին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, որոնք ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն վարում էին՝ եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ գործակցությամբ:

Ոստիկանության հաղորդմամբ, հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:

Սարգսյանի դեմ հարուցված է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Մանրամասները՝ «Սարյանի նկարներ, զենք ու թմրանյութ․ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկը հետախուզվում է»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---