1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ջրվեժ գյուղում կաթսայատան պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է

Ջրվեժ գյուղում կաթսայատան պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 11-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ «Հին Ջրվեժ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող «Սյուզաննա» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամասի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով կաթսայատան կաթսան (մոտ 3 տ) դուրս է շպրտվել շինությունից՝ մոտ 100 մ:

Փրկարարները կաթսայատանը հայտնաբերել են աշխատակից Վ.Շ.-ի (ծնված 1987 թ.) դին:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վ.Շ.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]