19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Չհամարձակվեք մեր հաշվին կայանալ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ձեր խաղերը նախկիններից հեռու խաղացեք

Հետեւում էի ԱԺ նիստին, «Լուսավորն» ու ՔՊ-ն իրար միս են ուտում, մեկը համփ է անում, հետո՝ մյուսը, յոլա չեն գնում, իշխանություն-ընդդիմություն են խաղում, զիլ տեսարան է․․․

Չէի կասկածում, չենք մեռնի եւ սա էլ կտեսնենք եւ դեռ ինչեր ենք տեսնելու, չկասկածեք․․Իսկ այս պահից, ուշադիր՝ ձեր խաղերը մեզնից հեռու խաղացեք, իրար ուտելը իրականացրեք ձեր հաշվին, նախկին խորհրդարանը հանգիստ թողեք, դուք չեք, որ իրավունք ունեք մեզ դատելու,
նայեք ձեզ, մանդատ ունեցող ամեն մեկդ չէ, որ պատգամավոր է։ Նախկինները հազար գլուխ ձեզանից ճիշտ օրենսդիրներ էին, ավելի ճիշտ պատգամավորներ, եւ իրենց առավելություններով եւ թերություններով անգամ։ Ուստի, տղաներ եւ աղջիկներ, շոու բիզնեսից եւ այլ կասկածելի տեղերից եկածներ, կերեք մեկդ մյուսիդ որքան կուզեք, ձեր իրավունքն է, բայց չհամարձակվեք մեր հաշվին կայանալ։

Ամենեւին չարություն չկա ասածիս մեջ՝ կա պահանջ, սառնասիրտ եւ կոշտ՝ թողեք ձեր դատարկ, անհիմն ինքնահիացումը եւ ամբիցիաները, կամ՝ այլ , ձեզ ավելի հոգեհարազատ տեղերում դրսեւորվեք, էդ մանդատը , որ առայժմ ունեք , ձերը չի, դուք դա հակասահմանադրական ճանապարհով թռցրել եք ժողովրդից․․․։

Հ․Գ․Իսկ ես ձեզ հետեւում եմ, ուշադիր եղեք, ԱԺ ամբիոնը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն է եւ ոչ թե սթրիփձող․․․»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ