Փաշինյան․ Անհետ կորած 243 անձ կա16 սեպտեմբերի 2021 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ի դրությամբ 44-օրյա պատերազմի արդյունքում անհետ կորած 243 անձ կա։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ թիվը կարող է փոխված լինել, քանի որ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Վարչապետը հավաստիացրել է, որ նրանց ճակատագիրը պարզելու համար արվում է հնարավորը։ «ՀՀ պաշտոնյաների ոչ մի միջազգային հանդիպում չի անցնում առանց անհետ կորածների և գերիների թեմայի արծարծման՝ խորհրդարանական հարթակներից մինչև կառավարության հարթակներ։ Գոհացուցիչ է արդյո՞ք՝ ոչ, քանի դեռ բոլորը վերադարձած չեն»,- ասել է նա։ Փաշինյանը նշել է նաև, որ Արցախյան առաջին պատերազմից 200-ին մոտ մարդ կա, որոնց «գտնվելու վայրը մինչև օրս չի պարզվել՝ նրանք շարունակում են համարվել անհետ կորած»։ Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում անհետ կորածների հարազատները պարբերաբար ցույցեր էին իրականացնում՝ պահանջելով գտնել իրենց մտերիմներին։ Միևնույն ժամանակ Արցախում շարունակվում են զինծառայողների որոնողական աշխատանքները։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |