Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան 
հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 7-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից՝ տեղեկացնելով, որ քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։

«Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը»,- նշված է ԱՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Արցախի ԱԳՆ-ից հանդիպմանը մասնակցել են գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]