Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մխիթարյանը «Պարմա»-ի դեմ խաղում խփած երկու գնդակները նվիրել է հայ հերոսներին

Մխիթարյանը «Պարմա»-ի դեմ խաղում խփած երկու գնդակները նվիրել է հայ հերոսներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական ակումբում խփած վերջին երկու գոլերը նվիրել է հայ հերոսներին:

«Մեր հայ հերոսների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալել էր «Պարմա»-ին: «Գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 28-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Մայորալը: Այնուհետև իր տպավորիչ խաղում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս երկու դիպուկ հարված կատարեց 32-րդ և 40-րդ րոպեներին: Մխիթարյանը գոլի հեղինակ է դառնում իտալական ակումբի վերջին 3 խաղերում անընդմեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]