Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ժոան Գամփերի գավաթում «Բարսելոնան» 5:0 հաշվով հաղթեց «Շապեկոենսեին». դաշտ դուրս եկան ավիաաղետից փրկված ֆուտբոլիստները

Ժոան Գամփերի գավաթում «Բարսելոնան» 5:0 հաշվով հաղթեց «Շապեկոենսեին». դաշտ դուրս եկան ավիաաղետից փրկված ֆուտբոլիստները

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնան» Ժոան Գամփերի գավաթի խաղարկության շրջանակում հանդիպեց ավիաաղետից տուժած բրազիլական «Շապեկոենսեին» և առավելության հասավ 5:0 հաշվով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կատալոնացիների կազմում աչքի ընկան Ժերար Դելոֆեուն,Սերխիո Բուսկետսը, Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Դենիս Սուարեսը: 11-մետրանոց հարվածը չկարողացավ արդյունավետ իրացնել Պակո Ալկասերը: Հանդիպումը նվիրված էր «Շապեկոենսեի» զոհված ֆուտբոլիստների հիշատակին:

Նախորդ տարվա նոյեմբերին կործանվել էր Բոլիվիայից Կոլումբիա թռչող ինքնաթիռը, որում եղել էին 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Կենդանի էին մնացել 6 մարդ: Այդ հանդիպմանը մասնակցեց նաև «Շապեկոենսեի» պաշտպան Ալան Ռուշելը, ով փրկվածների թվում էր և աղետից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ: Նա փոխարինվեց 36-րդ րոպեին: Հանդիպումից առաջ դաշտ է դուրս եկել նաև «Շապեկոենսեի» բրազիլացի դարպասապահ Ջեքսոն Ֆոլմանը, որը ավիաաղետի հետեւանքով կորցրել էր ոտքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]