Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

88-ի երեք դասերը

Այսօր 88-ի համազգային շարժման 30-րդ տարեդարձն է: Այն հայ ժողովրդի քաղաքական պատմության ամենալուսավոր էջերից մեկն է, որն ուղղակիորեն կապված է Երրորդ հանրապետության հիմնադրման, արցախյան պատերազմի հաղթանակի հետ: Համազգային շարժման մասին կարելի է անվերջ խոսել, այն քննարկել կոնկրետ ժամանակահատվածի և ավելի գլոբալ համատեքստում, սակայն այսօր ցանկանում ենք կենտրոնանալ 88-ի երեք դասերի վրա, որոնք մեթոդաբանական ուղեցույց կարող են դառնալ բոլոր այն ուժերի համար, ովքեր հավակնում են հանդես գալ պետության արդիականացման ծրագրով կամ այլընտրանք դառնալու հայտ են ներկայացնում: 88-ի շարժման գլխավոր առանձնահատկությունը հասարակության սուբյեկտությունն է: Շարժման ղեկավարությունը բոլոր սկզբունքային որոշումները կայացրել է` Ազատության հրապարակից ազդակներ ստանալով կամ նույնիսկ` հենց հրապարակում` ժողովրդի հետ միասին:

Հասարակության սուբյեկտությունը կանխորոշեց շարժման ժողովրդավարական բնույթը, ինչը հնարավորություն տվեց Երրորդ հանրապետության հիմքում դնել ժողովրդավարության, ազատականության գաղափարները: Երբ այսօր արձանագրում ենք, որ իշխանությունները շեղվել են 88-ի ուղեգծից, առաջին հերթին` նկատի ունենք նրանց հրաժարումը ժողովրդավարության և ազատականության արժեքներից:

Շարժման երկրորդ առանձնահատկությունը դրա կառավարման արդյունավետ մեխանիզմն էր, ինչի շնորհիվ Խորհրդային Հայաստանում երկիշխանություն առաջացավ` առնվազն 1989-ի մայիսից: «Ղարաբաղ» կոմիտեն իրական այլընտրանք էր կոմունիստական իշխանությանը` քաղաքական, արժեքային և ինստիտուցիոնալ մակարդակներում: Իրական այլընտրանքի կարևոր հատկանիշը` քաղաքական հաղթանակի հասնելն է բացառապես սահմանադրական, լեգալ ճանապարհով: Պատահական չէ, որ համազգային շարժումը կոմկուսին հաղթեց Գերագույն խորհրդի 1990թ-ի մայիսի ընտրություններում` խորհրդային օրենսդրության և ընտրական համակարգի տառին և ոգուն համապատասխան: Դա մեծապես լեգիտիմացրեց ՀՀՇ-ի հաղթանակը անգամ Մոսկվայի աչքերում: Եվ վերջապես` 88-ը ցույց տվեց, որ քաղաքական գործընթացը հաջողության է հասնում, երբ ձևավորում է համաշխարհային համատեքստին համահունչ քաղաքական օրակարգ:

«Ղարաբաղ» կոմիտեին, այնուհետև ՀՀՇ-ին հաջողվեց հաղթահարել ազգային էգոիզմը և համազգային շարժումը դիտարկել ԽՍՀՄ ժողովրդավարական շարժման, արևելաեվրոպական երկրների դեմոկրատիզացիայի համատեքստում: Պատահական չէ, որ համազգային շարժումը վայելում էր միջազգային հուժկու աջակցություն` միևնույն ժամանակ, որպես արտաքին քաղաքականության կենցեպտ առաջարկելով «երրորդ ուժի բացառման» սկզբունքը: Այս երեք կարևոր սկզբունքները 88-ի շարժումը բացառիկ դարձրեցին ոչ միայն մեր ժողովրդի պատմության, այլ` ԽՍՀՄ ժողովրդավարական շարժման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում