Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Со старым аккумулятором, это не жизнь»․ մեր հույսը կրկին Ռոման Բերեզովսկին է

Նախօրեին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակեց ֆուտբոլիստների ընդհանուր կազմը, որը նախապատրաստվելու է մարտի 23-ին և 26-ին տեղի ունենալիք Բոսնիա-Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ հանդիպումներին: Երկրպագուների շրջանում հատկապես մեծ արձագանք է ստացել այն, որ հրավիրվածների շարքում են միանգամից 5 դարպասապահ: Մասնավորապես, նախապատրաստական հավաքին հրավիրվել են Արամ Հայրապետյանը, Անատոլի Այվազովը՝ «Բանանցից», Գրիգոր Մելիքսեթյանը՝ «Գանձասար-Կապանից», Հենրի Ավագյանը՝ «Ալաշկերտից» և Արսեն Բեգլարյանը՝ բելառուսական «Լուչից»: Բնական է, որ հանդիպման հայտացուցակում չեն կարող տեղ գտնել նշված բոլոր դարպասապահները:

Փորձենք հասկանալ, սակայն, թե ինչու է մեր հավաքականի մարզչական շտաբը հրավիրել միանգամից 5 դարպասապահների: Նրանցից Անատոլի Այվազովը և Արսեն Բեգլարյանն այս տարի ոչ մի պաշտոնական հանդիպման չեն մասնակցել: Այվազովը «Բանանցի» կազմում եղել է պահեստայինների շարքում, իսկ Բելառուսի առաջնությունը դեռևս չի մեկնարկել: Արամ Հայրապետյանը, որը վնասվածք ուներ և նոր է ապաքինվել, «Բանանցի» կազմում անցկացրել է մեկ պաշտոնական հանդիպում՝ խաղալով «Արարատի» դեմ: Այս տարի մեկ պաշտոնական հանդիպում է անցկացրել նաև Մելիքսեթյանը՝ մասնակցելով «Արարատ-Արմենիայի» դեմ մրցավեճին: Հենրի Ավագյանը 2019 թվականին մասնակցել է երկու պաշտոնական հանդիպման, որոնցից մեկում փոխարինման է դուրս եկել վերջին 25 րոպեներին: Ավագյանը փոխարինել էր «Գանձասար-Կապանի» դեմ խաղում կարմիր քարտ ստացած հիմնական դարպասապահ Օգնեյն Չանչարևիչին, այնուհետև խաղացել «Արարատ-Արմենիայի» դեմ:

Պատկերն իսկապես տխուր է: Հերիք չէ՝ բարձրակարգ դարպասապահ չունենք, հիմա էլ եղածները խաղային պրակտիկայի լուրջ խնդիր ունեն: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմի դարպասապահների մարզիչը Ռոման Բերեզովսկին է: Վերջինս ստիպված էր հրավիրել եղած 5 դարպասապահներին՝ հասկանալու համար, թե իրականում ով ինչ վիճակում է գտնվում: Ստեղծված իրավիճակում ամենաբարդը, թերևս, Բերեզովսկու խնդիրն է: Նա ոչ միայն պետք է հասկանա, թե որ տարբերակն է ամենաօպտիմալը, այլև հիմնական դարպասապահին հնարավորինս նախապատրաստի խաղին: Այս պահին բավական բարդ է 5 դարպասապահներից և ոչ մեկին նախապատվություն տալը: Թվացյալ Հենրի Ավագյանին հիմնական կազմում ընդգրկելը լավագույն լուծումն է, բայց չմոռանանք, որ ազգային թիմի վերջին՝ Լիխտեյնշտեյնի դեմ մրցավեճում Ավագյանը կոպիտ սխալ թույլ տվեց, որի հետևանքով դաշտի տերերը գոլ խփեցին: Ամեն դեպքում տեսադաշտում գտնվող դարպասապահներից Ավագյանը հեռանկարային է, որի հետ կարելի է հույսեր կապել:

1996 թվականից ի վեր՝ 20 տարի շարունակ մեր հույսը Բերեզովսկին էր, որի հեռանալուց հետո ունենք ներկայիս պատկերը: Այսօր էլ, երբ Բերեզովսկին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, ուզած թե չուզած, հույսներս պետք է դնենք հենց նրա վրա՝ հավատալով, որ թեկուզ մարզչի կարգավիճակում նա լուծում կգտնի: Կարծում ենք՝ շատերը կհամաձայնվեն, որ եթե դարպասապահի խնդիր չլուծվի, ավելորդ կլինի խոսել լուրջ նպատակների կամ արդյունքների մասին: Եթե չլիներ Բերեզովսկին, մեր հավաքականը տպավորիչ արդյունքներ չէր գրանցի 2012 և 2014 թվականի ընտրական շրջափուլերում: 2011 թվականին Իռլանդիայի հետ հայտնի խաղում պարտվեցինք այն պարզ պատճառով, որ Բերեզովսկին հեռացվեց դաշտից: Մնացինք կես թիմով, և որքան էլ, որ հավաքականի տղաները պայքարում էինք, Բերեզովսկուն փոխարինած դարպասապահը «արեց իր գործը»: Մենք ունեինք հզոր դարպասապահ և չէինք մտածում և քայլեր չէինք ձեռնարկում այլընտրանքային դարպասապահներ ունենալու մասին: Ռուբեն Հայրապետյանի ֆուտբոլային «շկոլան» հայկական ֆուտբոլին, մեր ազգային հավաքականին այդպես էլ չտվեց գեթ մեկ գոնե միջին մակարդակի դարպասապահ: Կարելի էր գտնել այլ լուծումներ՝ դրսից հրավիրված նորմալ դարպասապահի նատուրալիզացնելով, բայց դա էլ չարվեց: Ինչպես Իռլանդիայի հետ խաղում, այդպես էլ հիմա մնացել ենք կես թիմով:

Որքան էլ որ տղաները ջանան, չկա երաշխիք, որ հրավիրված դարպասապահներից մեկը, որը կլինի հիմնական կազմում, գնդակն իր առջև ետ չի մղի, ստանդարտ դիրքերի ժամանակ չի կորցնի դիրքը, դարպասից անտեղի դուրս չի գա՝ հնարավորություն տալով մրցակցին «կախած գոլ խփելու»: Այս և նմանատիպ այլ տարրական սխալները, կարծես, սովորական են դարձել մեզ համար Բերեզովսկու հեռանալուց հետո: Ինչպես ասում էր «Զգուշացիր ավտոմեքենայից» հայտնի ֆիլմի հերոս Յուրի Դետոչկինը՝ «Со старым аккумулятором, это не жизнь»:

Ու հիմա «անսարք մարտկոցով» դուրս ենք գալիս Եվրոպա՝ մրցավազքի: Իսկ թե ինչպես և երբ կհասնենք եզրագծին, ցույց կտա ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում