Փաշինյան. Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է (վիդեո)

Փաշինյան. Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է

PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մել Դալուզյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանության ներքո է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է հենց Փաշինյանը՝ նշելով, որ, եթե դրվում է այնպիսի հարց, թե ով պիտի ապրի ՀՀ-ում, ապա՝ Հայաստանի համար չարիք են կոռուպցիոներները, երկիրը թալանածները, ընտրություններ կեղծածները: Փաշինյանը, անդրադառնալով Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմի ֆինանսավորմանը, նշել է, որ կառավարության կողմից տրամադրվել է այդ գումարի միայն14%-ը:

Փաշինյանի խոսքով՝ ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի չեմպիոն է, ռեկորդակիր է, նրա ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, նրա չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը 3 անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է:

«Մարդն ունեցել է պրոբլեմ, որն ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ, և մեր բանահյուսության և բառապաշարի մեջ այդ պրոբլեմն ունի կոնկրետ բժշկական պարամետրեր։ Մարդն այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին: Որովհետև այդ պրոբլեմի մասին իմացել են սկզբից թիմակիցները, հետո մարզիչները, հանրության արձագանքի ու վերաբերմունքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, ետևից փսփսացել են, մարդը հասել է ինքնասպանության եզրին, հետո որոշել, հասկացել է, որ այդ պրոբլեմը լուծելու միակ ճանապարհը Հայաստանից թողնել, հեռանալն է, դա բժշկական ցուցում ունեցող պրոբլեմ է։ Ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս, որ այդ պրոբլեմը լուծվի, չնայած որ մարդիկ ասում են, որ եթե Աստված իրեն էտպիսին է ստեղծել... կներեք, բայց մեզ մոտ երեխեք կան, որ սրտի արատով են ծնվել, Աստված իրենց էտպիսին է ստեղծել, եկեք չբուժե՞նք, երեխեք կան, որ կույր են ծնվում, եկեք թողնենք՝ ոնց կան, նենց էլ մնա՞ն», - ասել է վարչապետը։

Ըստ Փաշինյանի, եթե ֆիլմի նկարահանման մի մասը չֆինանսավորվեր կառավարության կողմից, ինքը, որպես Հայաստանի քաղաքացի, կմտածեր, որ երախտամոռ կառավարություն է, որովհետև այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ:

«Այսինքն՝ մենք այդպիսին ենք հա՞, եթե այդ մարդը լրիվ իր վաստակով համապատասխանում է մեր պատկերացումներին, պոպուլյար է, «ծիծակ» կոշիկներից է հագնում, մենք իրա հետ պրոբլեմ չունենք, բայց երբ ինքը խնդիր ունի, տառապանք ունի, և իր միջավայրում այդ տառապանքն անընդհատ կտրում են, այդ բաց վերքի մեջ աղ են լցնում և ստիպում են, որ թողնի, գնա, մենք խաչ ենք քաշում իր վրա, երբ որ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ պրոբլեմ ունի, մենք քեզ հետ գործ չունե՞նք», - ասել է վարչապետը՝ նշելով, որ ՀՀ-ի մասին իր պատկերացումն այսպիսին չէ։

Փաշինյանը նշել է, որ ինքը գոհ է, որ ֆիլմը ֆինանսավորվել է, քանի որ բարոյահոգեբանական առումով՝ չմասնակցելն այդ ֆիլմի ստեղծմանը խարան կլիներ Հայաստանի Հանրապետության և կառավարության ճակատին։ Վարչապետը ֆիլմի շուրջ առաջացած աղմուկը համարել է էժանագին, «լափամանից զրկվածների» պրոպագանդա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---