211652_close_icon
views-count1002 դիտում article-date 16:12 03-12-2020

Կառավարությունը կազմակերպում է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու մրցույթ

Կառավարությունն ասյօրվա նիստում հաստատեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշումը միտված է կանոնակարգելու «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի կազմակերպումը, անցկացումը եւ հաղթողի ընտրությունը: Մրցույթի պատշաճ կազմակերպման, անցկացման եւ հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության նպատակով առաջարկվում է՝ հաստատել «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արեւային ֆոտովոլտային ծրագրի» շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը, «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի» մրցույթի ընթացակարգի մասնակցության «Հայտերի ներկայացման հրավերը», որով կանոնակարգվելու է հայտարարվելիք մրցույթի շրջանակում հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության գործընթացը, Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը: Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախաորակավորված մասնակիցների հետևյալ ցանկն է առկա. «Հիդրոչայնա Քորփորեյշն», «Գազպրոմ» էներգահոլդինգ» ՍՊԸ, «Աբու Դաբի ֆյուչեր էներջի քոմփանի» ՍՊԸ:

Նմանատիպ նյութեր