Tuesday, 16 04 2024
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները

Նույն աղբյուրի ձեռագիրն է. մտահոգ եմ, որ պետությունը որևէ քայլ չի իրականացնում

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան պատճառները մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում են քաղաքական փորձագիտական շրջանակներում․ ոչ բոլորին է վստահություն ներշնչում պաշտոնական վարկածը, համաձայն որի՝ Կուտոյանն ինքնասպանություն է գործել։ Քաղաքական գործիչները հիշեցնում են վերջին ամիսներին տեղի ունեցած նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների՝ Հայկ Հարությունյանի, Աշոտ Կարապետյանի մահվան առեղծվածային հանգամանքները և նշում, որ ֆիզիկապես ոչնչացվում են այն նախկին պաշտոնյաները, որոնք կարևոր տեղեկության էին տիրապետում։ Կուտոյանի պարագայում հատկապես անհավանական է թվում պաշտոնական տեղեկության այն հատվածը, թե վերջինս երեք տասնյակից ավելի կրակոցներ է արձակել տանը, և հարևաններից ոչ ոք դա չի լսել։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ևս անդրադարձել է ԱԱԾ նախկին ղեկավարի մահվան հանգամանքներին՝ նշելով, որ մաֆիան սկսել է ֆիզիկապես ոչնչացնել կարևոր տեղեկություն տիրապետող անձանց. «Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է։ Եթե մաֆիան դա ևս մարսի, ապա կանցնի բաց և լայնածավալ հարձակման»,- մեջբերում ենք հայտարարությունից մի հատված։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը համաձայն է այս դիտարկման հետ։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հայկ Հարությունյանն ու Գեորգի Կուտոյանը լայնածավալ ինֆորմացիայի տիրապետող մարդիկ են։ Սա նման է հանցագործների ձեռագրին՝ կատարել են հանցագործներ ու հիմա հետքերը վերացնում են։ Դա սովորական դետեկտիվ սյուժե է, և առանձնահատուկ խելք ունենալ պետք չէ, որպեսզի նման եզրահանգում արվի։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ հաջորդը կարող է լինել Գևորգ Կոստանյանը, ըստ իս՝ դա իրականությունից հեռու չէ»։

Ըստ մեր զրուցակցի՝ նույն աղբյուրի ձեռագիրն է։ «Համենայնդեպս, ես դրական հեռանկարների որևէ հնարավորություն չեմ տեսնում այս պահին ու շատ մտահոգ եմ։ Սա պետք է անհանգստացնի իշխանություններին, մեռանք ասելով՝ ոչ մի արձագանք։ Որևէ գործողություն տեղի չի ունենում, քայլեր չեն ձեռնարկվում»,-եզրափակեց նա։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ ոչնչացվում են ոչ միայն հատուկ ինֆորմացիա ունեցող, հատուկ ծառայություններ կատարող գործիչներ, այլ պատահական անցորդներ։ «Ինչ-որ իմաստով, Հայաստանում քաղաքացի լինելը, հայ լինելը վտանգավոր է։ Բաքվում հայերին սպանել են միայն հայ լինելու համար։ Այդ օրինաչափությունը պետք է առանձնացնել։ Այո՛, Հայաստանում կան մարդիկ, որոնք հատուկ ծառայություններ են կատարել նաև գիտության, մշակույթի մեջ, նրանք ռիսկային են, հայ մարդն ընդհանրապես ռիսկային է։ Երկրորդը՝ կան ռիսկային ծառայություններ՝ պաշտոններ. ռեսուրսների տիրապետելը մարդուն դարձնում է թիրախ։ Այդպիսով, թիրախավորվածների նկատմամբ հասարակությունն ունի հատուկ ուշադրություն, որովհետև նրանք ոչ միայն իրենց անձնական կյանքով են ապրում, այլ ազդում են մեր կյանքի, հասարակության վրա։ Ես ասացի, որ պատահական փամփուշտից էլ են զոհվում, բայց երբ ուրիշների կյանքի վրա ազդեցություն ունեցող մարդն է զոհվում՝ դա հասարակության համար կարևոր ու ցավոտ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանը հիշեցնում է այլ քաղաքական գործիչների անժամկետ մահվան հանգամանքները. «Վերցնենք բոլոր քաղաքական գործիչների անժամկետ, ցավալի մահը՝ անկախ նրանից՝ դա սպանություն է, ինքնասպանություն, թե կաթված։ Հասարակությունը պետք է հատուկ հոգատարություն ունենա այդ մարդկանց նկատմամբ։ Արդյոք Հայաստանում այդպե՞ս է, նրանք պաշտպանված ու ապահովվա՞ծ են՝ կարծում եմ, ո՛չ։ Նրանք չունեն հոգեբանական, անվտանգության անհրաժեշտ միջավայրը, չունեն նաև ֆիզիկական անվտանգության անհրաժեշտ միջավայրը։ Ժամանակն է, որ մեր իշխանությունները դրանով զբաղվեն՝ ապահովեն նախկինների հոգեբանական, նյութական, ֆիզիկական անվտանգությունը։ Այս մահերի մի զգալի մասը դրա բացակայության պատճառով է։ Դրանք բարձր որակավորում ունեցող պաշտոնյաներ են՝ Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Ղանդիլյան, Գեորգի Կուտոյան։ Մենք պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունը, նրանք պետք է շարունակեն ծառայել հասարակությանն ու հայրենիքին։ Հիմա Կուտոյանը զոհվեց՝ դեռ իր ծառայությունը չավարտած։ Դա ցավալի կորուստ է, ովքեր դրդեցին նրան ինքնասպանության՝ եթե դա ինքնասպանություն էր, իսկ եթե սպանություն, ապա ով դա արեց»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում