ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ցանկացած նոր պատժամիջոց կդիտարկվի որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտում՝ հակասելով միջազգային կանոնակարգերին:
Այս մասին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ցանկացած պատժամիջոց կխախտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը եւ միջազգային դրույթները», – ասել է Ռուհանին։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է դուրս գալ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին կնքված համաձայնագրից: