211652_close_icon
views-count2500 դիտում article-date 23:04 13-07-2018

Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ առաջին աշխարհամարտին նվիրված ելույթի ժամանակ

Հուլիսի 12-ին Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա մարզի Աքուիլեա քաղաքում կազմակերպված Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումների շրջանակներում ունեցած ծավալուն ելույթի մեջ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը՝ հետևյալ ձևակերպմամբ. «Այդ համաշխարհային հակամարտությունը հնարավոր է դարձրել այն, ինչ մեզ մինչ օրս սարսափով է լցնում. զանգվածային կոտորածների սկիզբ, որոնց զոհն էր հայկական բնակչությունը (ում օգնության էր հասել այն ժամանակ գրեթե միայն Սուրբ Աթոռը)` այն աստիճանի, որ նոր, մինչ այդ որևէ բառարանում գոյություն չունեցող բառ ստեղծելու բառ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացրել՝ «ցեղասպանություն», որն այսօր, ցավոք, ներկայիս բառապաշարի մաս է կազմում»: «[url=https://armenpress.am/arm/news/940819.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, հուլիսի 13-ին Իտալիայի հեղինակավոր Իլ մեսաջերո թերթի Վատիկանում հավատարմագրված հայտնի լրագրող Ֆրանկա Ջանսոլդատին մեկնաբանություն է հրապարակել կարդինալ Պարոլինի ելույթի առնչությամբ, հետեւհալ վերտառությամբ՝ «Կարդինալ Պարոլինը կշտամբում է ժխտողներին.1915 Հայոց Ցեղասպանությունը պատմական փաստ է»: Եթե Թուրքիայի կառավարությունը 103 տարի հետո համառորեն հերքում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը, Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը, առանց երկբայելու, դատապարտում է ժամանակի օսմանյան կառավարությանը՝ հայկական փոքրամասնության բնաջնջման ծրագրի համար: Աքուիլեա քաղաքում կայացած «Հարյուր տարի առաջին աշխարհամարտի ավարտից հետո» թեմայով ելույթի ժամանակ, Կարդինալը՝ ընդգծելով, թե ինչպես է քաոսը կարողացել քայքայել «Եվրոպայում տիրող միջազգային կարգը՝ առանց հաջողելու փոխարինել այն արդար և տևական ձևով» անդրադարձավ այդ ժամանակաշրջանի ամենասև էջին: [img]http://st0.shamshyan.com/editor/0535753001531498724629801.png[/img]

Նմանատիպ նյութեր