Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումը

Թավշյա հեղափոխությունից հետո անխուսափելի է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչումը, Շուշիում Արցախի նոր նախագահի պաշտոնամուտի արարողությանն ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թավշյա հեղափոխությունից հետո արցախյան հարցում Երևանի առաջ քաշած նոր, թերևս, բեկումնային նշաձողն ակնհայտ է և այն ստեղծել է նոր իրավիճակ, առաջին հերթին պատասխանատվության նոր նշաձող սահմանելով հենց Հայաստանի քաղաքական ղեկավարության համար, փակելով հայ ժողովրդի առաջ այդ նշաձողից նահանջի որևէ ճանապարհ և, ըստ այդմ, միևնույն ժամանակ հայ ժողովրդի նոր նշաձող սահմանելով արդեն արցախյան բանակցության և դրանում ներգրավված բոլոր դերակատարների համար:

Երևանը բարձրաձայնել է Արցախի բանակցային լիիրավ կողմ լինելու և միջազգային սուբյեկտության հանգամանքը, ինչը նշանակում է, որ չի կարող որևէ բովանդակություն հայտնվել հրապարակում, եթե այն չի ձևավորվել Արցախի լիարժեք մասնակցությամբ տեղի ունեցած գործընթացում: Միաժամանակ, Երևանն առաջ է բերել էքզիստենցիալ անվտանգության խնդիրը՝ կարգավիճակի առաջնայնությանը զուգահեռ, ինչը, խոշոր հաշվով, նշանակում է, որ Արցախի կարգավիճակի առաջնայնությամբ հանդերձ, հայկական կողմերը կարգավիճակը ամենևին չեն դիտարկում որպես անվտանգության խնդրի լուծում: Եվ, ի վերջո, Երևանը բարձրաձայնել է նաև Մադրիդյան կոչվող սկզբունքների վերանայման, առնվազն մեկնաբանման հարցը համանախագահների առաջ:

Այդպիսով, թավշյա հեղափոխությունից հետո արմատապես փոխվել է արցախյան հարցի հանդեպ հայկական քաղաքականության ճարտարապետությունը: Մյուս կողմից, սակայն, ակնառու է, որ նոր կառուցվածքը դեռևս ունի ամբողջանալու մեծ ճանապարհ: Դրա հետ մեկտեղ թերևս պարզ է, որ արցախյան հարցն այն աշխարհաքաղաքական հարցն է, որտեղ չափազանց բարդ է նոր կառուցվածքի արագ ձևավորումը, և առավել ևս այն դեպքում, երբ խոսքը ամենևին էլ զրոյից ձևավորելու մասին չէ, այլ 25-ամյա որոշակի գործընթացի փոխարեն ձևավորվելիք նոր կառուցվածքի: Դա պահանջում է եղածի բավականին խնամքով ապամոնտաժում, հնարավորինս արագ, բայց միևնույն ժամանակ բավականին զգույշ, փլուզում թույլ չտալու համար: Փլուզումը տվյալ դեպքում, իհարկե, վերաբերում է ոչ թե Բաքվի, այլ առավելապես համանախագահների հետ աշխատանքին, որոնց մենք պետք է դիտարկենք մեր նպատակների և ռազմավարության գործընկեր և էլ ավելի խորացնենք այդ գործընկերությունը, ոչ թե վերածենք հակառակորդի: Ահա այս փաթեթում, իհարկե, նաև ռազմավարական գլխավոր հարցն է՝ ի վերջո, ո՞րն է հայկական նպատակը Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման առումով, ինքնորոշում՝ որպես անկախ պետություն, թե՞ արդեն հաջորդ՝ եզրափակիչ փուլը, ինքնորոշում՝ որպես Հայաստանի իրավական մաս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում