Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԼՀԿ-ի կարծիքով` Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը քաղաքական գործունեության սկիզբ է

ԼՀԿ-ի կարծիքով` Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը քաղաքական 
գործունեության սկիզբ է

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած հայտարարությունը քաղաքական գործունեության սկիզբ է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեր քաղաքական ինտուիցիան մեզ հուշում է, որ պարոն Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող հայտարարություն է: Այդ հայտարարությամբ, կարծում եմ, նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը և փորձելու է քաղաքական գործունեության մեջ շարունակել իր գործը»,- ասաց Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը հայտնեց, որ իրենք շատ նորմալ, ջերմ հարաբերություններ են ունեցել Արթուր Վանեցյանի հետ, և իրենց համար հրաժարականն անակնկալ է եղել:

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդագիրը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հրամանագրի համաձայն, նույն օրը աշխատանքից ազատեց Արթուր Վանեցյանին: Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]