Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՍԴ-ն մարտահրավեր է նետում վարչապետին

Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ գործը վարույթ ընդունելու որոշումը, որ Սահմանադրական դատարանը հրապարակել է նախօրեին, փաստացի մարտահրավեր է դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում այն կողմին, որն, այսպես ասած, դատավոր Վահե Գրիգորյանի գծած դիրքից այն կողմ է, այսինքն՝ Հրայր Թովմասյանի դիմաց: ՍԴ որոշումը փաստորեն Հրայր Թովմասյանի հակագրոհն է: Քննարկումը՝ գրավոր կարգով, նա նշանակել է օգոստոսի 20-ին: ՍԴ-ն կորոշի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը սահմանադրակա՞ն է, թե՞ նա այդ հարցում անձեռնմխելի է:

Դատարանի որոշումն արդեն իսկ առաջացրել է արձագանք Վահե Գրիգորյանի գործընկերների շրջանում, որոնք ՍԴ որոշումը համարում են անօրինական, նշելով, թե դատարանը չուներ գործը վարույթ ընդունելու իրավունք՝ մի քանի պատճառով: Սակայն պետք է անշուշտ արձանագրել, որ իրավիճակը Սահմանադրական դատարանի շուրջ վաղուց արդեն դուրս է զուտ իրավունքի կամ իրավական տիրույթից, և գործընթացը զարգանում է քաղաքական տրամաբանության գերակայությամբ:

Եվ այստեղ ակնառու է, որ Հրայր Թովմասյանն ու դատավորները մարտահրավեր, ձեռնոց են նետել քաղաքական իշխանությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, համենայնդեպս դատելով մայիսի 20-ի նրա ելույթի տրամաբանությունից և հետո այն շարունակությունից, որ իրավիճակն ունեցավ Վահե Գրիգորյանի ելույթով:

Ահա այդ տրամաբանության շրջանակում ստացվում է, որ Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին «ժամանակ է տվել»՝ մինչև օգոստոսի 20-ն անել քայլեր, որոնք կփոխեն իրավիճակը և կկանխեն Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Հակառակ պարագայում, համենայնդեպս՝ հանրության գերակշռող մեծամասնությունը թերևս համոզված է, Սահմանադրական դատարանը կկայացնի որոշում, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը մարտիմեկյան գործում ունի անձեռնմխելիություն, համենայնդեպս այն բովանդակության շրջանակում, որով մինչ այժմ տարվել է գործը: Հակառակ որոշումը, դարձյալ՝ համենայնդեպս, կլինի ուղղակի աներևակայելի և կստացվի, որ Սահմանադրական դատարանը ուղղակի «զոհաբերում» է Ռոբերտ Քոչարյանին:

Արդյոք կարո՞ղ է տեղի ունենալ այդպիսի բան, ինչի միջոցով գուցե Հրայր Թովմասյանն ու մյուս անդամից դատավորի կարգավիճակի անցած դատավորները կփորձեն, այսպես ասած, փրկել սեփական դիրքը Սահմանադրական դատարանում: Թե՞ վարչապետ Փաշինյանը դադար է վերցրել՝ Սահմանադրական դատարանի որոշման բումերանգի էֆեկտ դարձյալ աշխատեցնելու համար: Եվ, ի դեպ, դեռ որքա՞ն ժամանակի կամ շրջափուլերի էֆեկտիվության պաշար ունի այդ բումերանգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում