11:01  ,  19 հունիսի, 2018

Անտուան Գրիզմանը նոր պայմանագիր կնքեց «Աթլետիկոյի» հետ

Մադրիդի «Աթլետիկոն» պաշտոնական կայքում հայտնել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: Այն նախատեսված է մինչեւ 2023 թվականը:

Պայմանագիրը իսպանական ակումբի հետ երկարաձգել է նաեւ պաշտպան Լուկա Էրնանդեսը՝ մինչեւ 2024 թվականը:

«Աթլետիկոն» պայմանագիր է կնքել նաեւ «Մոնակոյից» տեղափոխված կիսապաշտպան Տոմա Լեմարի հետ: Նրա պայմանագիրն ուժի մեջ կմտնի «Աթլետիկոյում» բուժզննում անցնելուց հետո:

Երեք ֆուտբոլիստներն էլ Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցում են Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությանը: Հաջորդ հանդիպումը Ֆրանսիայի թիմը կանցկացնի հունիսի 21-ին: Մրցակիցը Պերուի հավաքականն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում