Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդիր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը

Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդիր, 
Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը

UCOM-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 3-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿԱՅԱՆՈՒՄ Է «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԸ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս օրերին ՀՀ ամենահեռավոր մարզերում բնակվող հարյուրավոր աշակերտներ մասնակցում են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարին՝ օգտագործելով «Յուքոմ» ընկերության կողմից տրամադրված շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտերը։     

Արդեն երրորդ տարին անընդմեջ «Յուքոմ»-ի աջակցությամբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է Աշակերտների առաջնորդության ամառային ճամբարը՝ ամեն տարի ներգրավելով դպրոցահասակ  երիտաասարդների։

«Մեր հավատարիմ գործընկերոջ՝ «Յուքոմ»-ի ջանքերով Հայաստանի ամենահեռավոր համայնքներում բնակվող աշակերտներն այսօր հնարավորություն ունեն առցանց միանալու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Աշակերտական ամառային ճամբարին։ Գալիք օրերին մեր աշակերտները հնարավորություն կունենան այլ աչքերով նայելու իրենց համայնքներին, բացահայտելու այնպիսի խնդիրներ և գտնելու այնպիսի լուծումներ, որոնք մեծապես կնպաստեն ինչպես աշակերտի նախաձեռնողականության զարգացմանը, այնպես էլ՝ սեփական ուժերի նկատմամբ հավատի ամրապնդմանը։ Ողջ գործընթացը համակարգելու են մեր նոր՝ Ուսուցիչ-առաջնորդների ութերորդ սերնդի ներկայացուցիչները», - նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։

«Հայաստանի կրթական համակարգը բազմաթիվ փորձությունների ու փոփոխություններ միջով է անցնում հատկապես այն ժամանակահատվածից, երբ կրթություն ստանալու միակ տարբերակը տանից դասապրոցեսին միանալն էր։ Յուքոմը մեծապես նպաստել է, որ ուսուցիչ-աշակերտ կապը երբևէ չընդհատվի, իսկ գիտելիքի հոսքը լինի շարունակական։ Իրապես ուրախ ենք տեսնել, թե որքան հաջողված ու կարևոր նախագծեր են կյանքի կոչվում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ջանքերով և մեծագույն պատրաստակամությամբ աջակցում ենք ամառային ճամբարին», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

Հավելենք, որ առցանց ճամբարի ընթացքում աշակերտները «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նոր սերնդի ուսուցիչ-առաջնորդների հետ փորձարկում են հիմնադրամի նախագծահեն կրթության մոդելը՝ ուսումնասիրելով իրենց համայնքը, ինչպես նաև վերհանելով և վիզուալիզացնելով այն փոփոխությունները, որոնք ցանկանում են տեսնել։ Վերջնանպատակն է մշակել ծրագիր, որը կնպաստի իրենց համայնքի զարգացմանը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]