Մահացել է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վասիլի Ցականովը

12/01/2021 schedule20:10

Կյանքի 61-րդ տարում մահկանացուն է կնքել  «ՔԵՆԴԼ» ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վասիլի Ցականովը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԵՆԴԼ ՍՀԻ տնօրենի օգնականը:

«Վասիլի Մկրտիչի Ցականովն իր գիտական գործունեությունը սկսել է 1981թ.-ին Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում` Ռոստովի Պետական Համալսարանն ավարտելուց հետո: 1990թ.-ին պաշտպանել է լիցքավորված մասնիկների արագացման նոր մեթոդներին նվիրված թեկնածուական աշխատանք՝ պրոֆեսոր Է. Լազիևի ղեկավարությամբ: Այնուհետև, երկար տարիներ Վ. Ցականովը հանդիսացել է հրավիրված գիտնական Գերմանիայի Դարմշտատի Տեխնիկական Համալսարանում և DESY արագացուցչային կենտրոնում: Գծային արագացուցիչներում փնջերի ֆիզիկայի ուսումնասիրմանը նվիրված իր դոկտորական աշխատանքը նա պաշտպանել է 1998թ.-ին, որից հետո  Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում ստեղծել է «Փնջերի ֆիզիկա» գիտական խումբը:

Վ․ Ցականովի գլխավորությամբ մշակվել էր երրորդ սերնդի սինքրոտրոնի «ՔԵՆԴԼ» նախագիծը, որի իրականացման նպատակով բարերար Ժիրայր Հովնանյանի հովանավորչությամբ 2002թ.-ին հիմնադրվեց «ՔԵՆԴԼ» ինստիտուտը։ Նույն թվականից առ այսօր Ցականովը ինստիտուտի տնօրենն էր։

Պրոֆ․ Ցականովի աջակցությամբ 2012-2015թթ. «ՔԵՆԴԼ»-ում նախագծվեց և կառուցվեց ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող էլեկտրոնային գծային արագացուցիչը: Վերջինիս գործարկումը հնարավորություն տվեց տեղական և արտասահմանյան գիտական հաստատություններին ժամանակակից և համալիր հետազոտություններ իրականացնել Հայաստանում: 2015թ.-ից համատեղ փորձարարական ծրագրեր են իրականացվում ՌԴ Ն․Ն․ Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, DESY արագացուցչային կենտրոնի, Ա. Ի. Բուռնազյանի անվ. դաշնային բժշկական բիոֆիզիկական կենտրոնի, Երևանի Պետական Համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և այլ հաստատությունների գիտական խմբերի հետ: Վ. Ցականովը հիմք է դրել ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրում ազատ էլեկտրոնային լազերի ստեղծմանը, որը նախատեսվում է ավարտին հասցվել 2022թ-ին:

Վ․ Ցականովն իր գործունեության ընթացքում մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի և արտերկրի հետազոտական կենտրոնների միջև համագործակցության, նոր գիտական կապերի ստեղծման և ամրապնդման գործում, որին ի սպաս է դրել գիտական հանրության շրջանակներում իր բարձր հեղինակությունը և մարդկային բացառիկ արժանիքները։

Ցականովի ջանքերով սերտ գիտական համագործակցություն է հաստատվել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի և Գերմանիայի DESY ազգային արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի Paul Scherrer ինստիտուտի (PSI) ու արտերկրյա այլ կենտրոնների միջև:

Մեծ է Վ. Ցականովի ներդրումը նաև ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, «ՔԵՆԴԼ» ինստիտուտի և DESY արագացուցչային կենտրոնի կողմից համատեղ կազմակերպած և արդեն իսկ ավանդական դարձած «Ultrafast Beams and Applications» խորագրով միջազգային գիտաժողովի կայացման մեջ: Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս գիտաժողովը նպատակ ունի համախմբել ոլորտի գիտնականներին՝ քննարկելու ֆիզիկայի և գերարագ էլեկտրոնային ու ֆոտոնային փնջերի կիրառությունների արդի ձեռքբերումներն ու հեռանկարները:

2011թ.-ից Ցականովը հանդիսանում է Ապագա Արագացուցիչների Միջազգային Կոմիտեի (ICFA) անդամ:

Գիտական և գիտակազմակերպչական արդյունավետ գործունեության հետ մեկտեղ մեծ է պրոֆ․ Ցականովի ավանդը երիտասարդ մասնագետների կրթման գործում։ 2006-2012թթ. նա ղեկավարել է Երևանի Պետական Համալսարանի «Միջուկային ֆիզիկա» ամբիոնը: Ցականովի նախաձեռնությամբ «ՔԵՆԴԼ»-ի լաբորատորիաներում գործնական դասընթացներ են անցկացվում բուհերի ուսանողների համար, պարբերաբար ճանաչողական և գիտահանրամատչելի այցեր են կազմակերպվում հանրապետության դպրոցականների համար։ Նրա գործուն աջակցությամբ 2019թ.-ին իրականություն դարձավ Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կողմից նախաձեռնած ամենամյա «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթացը», որի շրջանակներում Համբուրգի համալսարանի և ԵՊՀ ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում փորձեր իրականացնել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող գծային արագացուցչի վրա և այլ փորձարարական լաբորատորիաներում:

Վասիլի Ցականովը բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է: Արագացուցչային ֆիզիկայի արդիական խնդիրների հետազոտություններում ձեռքբերումների ու ակնառու նվաճումների, միջազգային համագործակցության զարգացման, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ավանդի համար 2019թ․-ին Վասիլի Ցականովը պարգևատրվել է Գիտության կոմիտեի Ոսկե մեդալով:

Վասիլի Ցականովը գիտական հասարակության հարգանքը վայելող ակնառու գիտնական էր, հոգատար հայր և ամուսին, նվիրված ընկեր և բացառիկ ղեկավար, ով իր մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր գործընկերների և ինստիտուտի անձնակազմի սերն ու հարգանքը:

«ՔԵՆԴԼ» թիմն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից անժամանակ հեռացած Վասիլի Ցականովի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու նրանց հետ կիսում անդառնալի կորստի խորը վիշտը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ցականովի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հունվարի 13-ին, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հունվարի 14-ին, նույն վայրից:

 

 

Տպել
1394 դիտում

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր