Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն) բարերար է, «դոբռի» տղա. Շոու-բիզնեսի աստղերը՝ Էջմիածնի հանրահավաքի և Փաշինյանի հայտարարության մասին

Երեկ Էջմիածնում հանրահավաք է տեղի ունեցել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի` գեներալ Մանվել Գրիգորյանի որդու հրաժարականի պահանջով: Բոլոր մյուս հանրահավաքներից սա տարբերվում էր նրանով, որ դրա կազմակերպիչը, ըստ էության, քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանն է, ով առավել հայտնի է որպես Դոն Պիպո։ Վերջինս փորձեց լրագրողների հետ զրույցում հավատացնել, որ ինքը որևէ կապ չունի դրա հետ, սակայն հանրահավաքին հրավիրված շոու-բիզնեսի «աստղերից» երգչուհի Արմինե Գրիգորյանը, բեմ բարձրանալով, շնորհակալություն հայտնեց, իր խոսքով, պարոն Ասատրյանին իրենց հրապարակում համախմբելու համար։

Դոն Պիպոյի քրեական բանդան հանրահավաքի ժամանակ օգտագործում էր թավշյա հեղափոխության կարգախոսները, խորհրդանիշները, անգամ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները։ Հավաքին հրավիրված աստղերը ևս իրենց խոսքում նույնականացնում էին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և հոգևոր կենտրոն Էջմիածնի հրապարակում տեղի ունեցած քրեական տարրերի հավաքը, որին տարատեսակ մանիպուլյացիաների միջոցով մասնակցում էր քաղաքի բնակչության դժգոհ մասը։ Հրապարակում հավաքին նախորդել է աստղերի և Դոն Պիպոյի «քեֆ-ուրախությունը» վերջինիս շքեղ տանը, որտեղից հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները հպարտորեն լուսանկարներ են հրապարակել իրենց էջերում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով ևս մասնակից է եղել երեկվա հանրահավաքին, նշեց, որ իրեն ոչ ոք չի հրավիրել, և ինքն այնտեղ էր որպես արտիստ։ «Դուք չգիտե՞ք, որ ես որպես երգչուհի եմ մասնակցում ու ժողովրդի կողքին եմ միշտ։ Եթե նկատել եք, ես գնացել եմ, երգել եմ, իմ գործն արել եմ ու եկել եմ տուն։ Ուրիշ ինչ-որ բան չի եղել։ Ես միշտ դուրս եմ գալիս ու պայքարում եմ իմ ժողովրդի հետ։ Ես դա արել եմ ինձ համար, իմ երեխայի, իմ ապագայի։ Ես դուխով միշտ առաջ եմ գնում»,- մանրամասնեց երգչուհին։

Հանրահավաքին ներկա երգչուհի, դերասանուհի, ծնունդով էջմիածնեցի Արմինե Գրիգորյանը, ով բավական ջերմ լուսանկարներ է հրապարակել Արթուր Ասատրյանի հետ վերջինիս տանը, նշեց՝ ինքը տեղյակ չէ, որ Ասատրյանը քրեական հեղինակություն է։ Երգչուհին տեղյակ չէր նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցածին, անընդունելի էր համարել, որ «քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում»։

«Ես նրան կյանքում մեկ անգամ եմ տեսել՝ երեկ, իր օջախում։ Ինքը միշտ եղել է շատ հարգված ու հեղինակավոր մարդ։ Ես գիտեմ, որ ինքը եղել է բարերար, և ոչ մի քրեական բան այնտեղ չկար։ Ինչ քրեականի մասին է խոսքը։ Ես միայն տեսնում եմ, թե թերթերով ոնց են իրեն սևացնում։ Իմ աչքով տեսել եմ, որ քրեական հեղինակությունները տենց չեն լինում։ Ինքը բարերար մարդ է, շատ «դոբռի» տղա է։ Էդտեղ ոչ մի քրեական բան չկա։ Նույնիսկ ամոթ է, որ ասում են։ Ես, երբ դեռ Էջմիածնում էի սովորում և ապրում, նրան այնտեղից եմ ճանաչում՝ որպես սպորտսմեն, բարերար տղա, հացուջրով տղա է, կարգին տղա է։ Ես ոչ Կարեն Գրիգորյանին եմ ճանաչել, ոչ էլ Արթուր Ասատրյանին։ Արթուր Ասատրյանը չի կազմակերպել, կան ներդրողներ, ովքեր գալիս են շենացնեն քաղաքը»,- ասաց դերասանուհին։

Գրիգորյանի խոսքով՝ ինքը Էջմիածին է գնացել՝ իմանալով հանդերձ, որ Արթուր Ասատրյանն այնտեղ է։ «Մենք բոլորս Արթուր Ասատրյանի տնից շարժվեցինք հրապարակ։ Երբ ես ասեցի՝ «փառք ու պատիվ Արթուր Ասատրյանին մեզ համախմբելու համար», նկատի ունեի այն պահը, որ մենք նրա տանից ենք շարժվել։ Կապ չունի՝ մարդիկ Արթուրի կողքն են համախմբվել, թե ուրիշի։ Դրսից շատ հայեր են եկել իրենց քաղաքը շենացնելու։ Էջմիածինը բոլորիս քաղաքն է։ Կարեն Գրիգորյանն ինչ մտել է Էջմիածին՝ որպես քաղաքապետ, ես և եղբայրս վերացել ենք որպես երգիչներ։

Մոնոպոլիան էդտեղ էլ է գործել։ Թող իմանան։ Ես քաղաքացու կողքն եմ կանգնել»,- իր խոսքը եզրափակեց Արմինե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ երեկ Էջմիածնի հրապարակում հանրահավաք է տեղի ունեցել՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում